Բալլադներ: Ballads

Գիրքն ընդգրկում է Հովհաննես Թումանյանի երկու տասնյակից ավելի բալլադներ՝ «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը», «Չարի վերջը», «Թագավորն ու չարչին», «Փարվանան», «Ախթամարը» եւ այլն։
Read more
Collapse
Loading...

Additional Information

Publisher
Yavruhrat Publishing
Read more
Collapse
Published on
Jul 7, 2012
Read more
Collapse
Pages
98
Read more
Collapse
ISBN
9789939005263
Read more
Collapse
Read more
Collapse
Read more
Collapse
Language
Armenian
Read more
Collapse
Genres
Poetry / General
Read more
Collapse
Content Protection
This content is DRM protected.
Read more
Collapse
Read Aloud
Available on Android devices
Read more
Collapse
Eligible for Family Library

Reading information

Smartphones and Tablets

Install the Google Play Books app for Android and iPad/iPhone. It syncs automatically with your account and allows you to read online or offline wherever you are.

Laptops and Computers

You can read books purchased on Google Play using your computer's web browser.

eReaders and other devices

To read on e-ink devices like the Sony eReader or Barnes & Noble Nook, you'll need to download a file and transfer it to your device. Please follow the detailed Help center instructions to transfer the files to supported eReaders.
Հասկերում» 1907 թ. տպագրվեց «Գիքորը»՝ գրված դրանից ավելի քան տաս տարի առաջ, Մինչեւ 1914 թ. երեւան եկան նաեւ տասնյակից ավել նոր պատմվածքներ, որոնց թվում՝ «Եղջերուն», «Նեսոյի քարաբաղնիսը», «Քեռի Խեչանը», «Իմ ընկեր Նեսոն», «Գելը» եւ այլն։Այս երկրորդ շրջանում են գրվել ու հրատարակվել նաեւ շուրջ երկու տասնյակ հեքիաթ: Կենդանության ժամանակ Թումանյանի տպագրած պատմվածքները, ինքնուրույն եւ թարգմանական հեքիաթները ծավալով մեծ չեն եւ միասին հազիվ մի ոչ մեծ հատոր են կազմում։ Ի դեպ, իր արձակ գործերը ի մի հավաքելու փորձ նա չի արելԵթե հիշենք, որ հասուն շրջանում Թումանյանը տպագրել է քնարական ե վիպական չափածոյի երեք ստվար ժողովածու (1903, 1908 եւ 1922 թ,), ապա արձակ երկերի ամբողջական հրատարակության նկատմամբ այս «անտարր֊բերությունը», թացի գործնական դժվարություններից, ըստ երեւույթին, պետք է բացատրել նաեւ իր ստեղծագործության այս մասի նկատմամբ նրա ունեցած որոշ «վերապահությամբ»։«Երկաթուղու շինությունը» պատմվածքում Հայ գյուղաշխարհ մուտք գործող երկաթուղու եւ նրա բերած նոր Հարաբերությունների շուրջ զրուցակիցների թեր եւ դեմ կարծիքներին հետեւում է մի այսպիսի կտրուկ վերջաբան. «Ո՛ւ–ո՛ւ֊ո՛ւ... Ձորերում սուրում էր երկաթուղին։ Նոր էր մտել նա մեր ձորերը»։ Այսպես, օբյեկտիվորեն ցույց է տրվում իրականության մեջ կատարված տեղաշարժերի անդառնալի ընթացքը։ Ճիշտ է, ողբերգության հետագա ընկալումը կարծեք թե հանվում է պատմվածքի առկա սահմաններից, բայց ընթերցողի երեւակայության մեջ այն հարատեւում է ավելի մեծ ցավով, քան եթե այդ բոլորը ուղղակի նկարագրվեր։ «Կենդանիների ՚կյանքից» քաղված պատմվածքները («Արշաորս», «Գելը», “Ծղրիդը»), ամեն մեկը յուրովի, ավարտվում են այնպիսի վերջույթներով, որոնք ակնարկում են բնության հարատեւող մեծ կյանքը, մարդու եւ կենդանու անմիջական կապերը նահապետական լեռնաշխարհում։
1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրեւ գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր եւ որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն: Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում: Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով: Բակունցը սիրում եւ հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:
©2018 GoogleSite Terms of ServicePrivacyDevelopersArtistsAbout Google|Location: United StatesLanguage: English (United States)
By purchasing this item, you are transacting with Google Payments and agreeing to the Google Payments Terms of Service and Privacy Notice.