Գիրքն ընդգրկում է Ղազարոս Աղայանի շուրջ երկու տասնյակ հեքիաթներ, այդ թվում՝ հայ հեքիաթագրության լավագույն նմուշներ համարվող «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բուլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»։ Հրատարակությունն ընդգրկում է նաև «Քյորօղլի» վիպերգությունից երեք դրվագ՝ Ղազարոս Աղայանի մշակմամբ։