Հրատարակությունը ներառում է Սուսաննա Հարությունյանի պատմվածքների «Երկրորդ կիրակին ներառյալ» ժողովածուն և «Ագռավները Նոյից առաջ» վեպը։ Ս. Հարությունյանի պատմվածքներն առանձնանում են անակնկալ անցումներով, տրամադրություն ու իրավիճակ են փոխում, ընթերցողի մեջ առաջացնում սպասման լարվածություն: «Ագռավները Նոյից առաջ» վեպում հեղինակը մի նոր տեսանկյունից է անդրադառնում Ցեղասպանությունից փրկվածների հետագա ողբերգությանը: Մարդիկ այստեղ երկրորդ կյանք են ստանում, ասես իսկապես հարություն են առնում, բայց առաջին կյանքի սարսափները երբեք չեն լքում նրանց: Գրողն ստեղծում է իրականի ու առասպելականի սահմանին գտնվող մի պատմություն։
«Ագռավները Նոյից առաջ» ժողովածուն արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի (2016), ինչպես նաև ՀՀ նախագահի մրցանակի (2015)։