Արգենտինահայ փիլիսոփա եւ արձակագիր Դիեգո Տատյանը առաջին անգամ է ընթերցողին ներկայանում հայերենով։ Հրատարակությունն ընդգրկում է հեղինակի «Առանց թռչունների մի տեղ» (1998), «Դռների ետեւում» (2003),
«Աներեւակայելի էրոտիզմ (Բաբուին)» (2005) եւ «Տան վերջին քնողը» (2007) ժողովածուներից քաղված 18 պատմվածք՝ բնագրից Ալիս Տեր-Ղեւոնդյանի
թարգմանությամբ։ Տատյանի արձակը հիմնված է փիլիսոփայական պարադոքսի վրա։ Նա,
անկասկած, Արգենտինային հատուկ «փիլիսոփայական ֆանտաստիկայի» ավանդույթների
շարունակողն է։