Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընդգրկված պատմվածքները, իր իսկ բնորոշմամբ, հայ ինտերակտիվ արձակի նմուշներ են, որոնց հատուկ են համահեղինակության և խաղի սկզբունքները։ Իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես արդեն կայացած գրողներ («Թռչող հեծանիվ», «Խորհրդավոր նախաճաշ»), այնպես էլ՝ ցանկացած ընթերցող («Պ(ոչ)ԱՏՈՒՄ»)։ Խաղը Արմեն Օհանյանի գործերի անքակտելի մասն է, ընթերցողին ներգրավելու և արդի հայ գրական գործընթացի մեկուսացումը հաղթահարելու նրա նախընտրած միջոցը («Պահմտոցի», «Գերաստղ Մարիո», «Մատրյոշկա», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»)։ Որպես պոստմոդեռնիզմի հետևորդ՝ նա վերաիմաստավորում է անցյալը՝ հայ արձակում տարածք բացելով թե՛ հին, թե՛ նոր հերոսների համար («Կիկոսի վերադարձը», «Կարմիր բերԵՏ», «Ռադիո Երևան»)։
The short story collection is the writer’s first book, and it includes the very first samples of the interactive Armenian prose, as the writer himself characterizes his work. The short stories are structured as games with readers, who should act as co-authors of the short stories. The author is also open to cooperation with other writers (Flying Bicycle; co-author Aram Pachyan, The Last Breakfast; co-author Lilit Karapetyan). Game is an indivisible part of Armen Ohanyan’s works (Who Wants to Be a Millionaire?, Mario Superstar, Hide-and-seek, Matryoshka). That is his unique way to involve readers and a solution to the problem of isolation in the modern Armenian literary process. As a follower of post modernism, he reconsiders the past, unfastening some space in Armenian prose both for old and new heroes (The Return of Kikos, Red Hooding Ride, Radio Yerevan).
Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընդգրկված պատմվածքները, իր իսկ բնորոշմամբ, հայ ինտերակտիվ արձակի նմուշներ են, որոնց հատուկ են համահեղինակության և խաղի սկզբունքները։ Իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես արդեն կայացած գրողներ («Թռչող հեծանիվ», «Խորհրդավոր նախաճաշ»), այնպես էլ՝ ցանկ...