Մանկության ու պատանեկության ժամանակը, այդ ժամանակի մեջ ապրած մարդիկ ու պատկերները հառնում են տասնամյակների թանձրության շղարշից և շարունակում ապրել՝ հաղթահարելով տարածության ճանաչելի սահմանը։ Նրանք հուշերի երկրում, լույսերի մեջ ապրող դեմքեր են, որ չեն կարող լուծվել ժամանակի մեջ, որ իրենց ճշմարիտ ու գեղեցիկ սիրով հաստատում են շարժման ու ընթացքի հարատևությունը։