Վահան Թոթովենցի «Ամերիկա» պատմվածաշարն առաջին անգամ լույս է տեսել 1929թ., Երևանում, և ընդգրկում էր 12 պատմվածք։ Այս հրատարակությունում ներառված են հեղինակի ոչ միայն այդ, այլև ամերիկյան թեմատիկան արծարծող մի շարք այլ գործեր։ Պատմվածքներում անցյալ դարասկզբի Նյու Յորքն է, պատկերներ ամերիկյան իրականությունից ու «ամերիկյան արևի» տակ իր տեղը փնտրող հայ գաղթականը։