Մի ընտանիքի ավելի քան կեսդարյա պատմությունն է ընդգրկում վեպը, պատմություն, որ սկսվելով դարասկզբից՝ հասնում է մինչև մեր օրերը։ Հետևելով դժվար ճակատագրի տեր իր հերոսների կյանքին՝ հեղինակը հաստատում է կարևոր մի միտք. ներկայի ամեն մի պահը անցյալի շարունակությունն է ու վաղվա սկիզբը՝ պատմության առաջ պատասխանատու է ամեն ոք։