Ucom-ի նոր հավելվածը Ձեր կյանքը հեշտացնելու մասին է։ Ավելի շատ խնայված ժամանակ, ավելի քիչ ջանքեր և լիակատար վերահսկողություն Ձեր ծառայությունների նկատմամբ։
Հիմա տեսնենք՝ ինչ ունենք։
Հարմար և գրավիչ դիզայն։ Սա տեսնել ու փորձել է պետք։ Դե, որ Դուք էլ զգաք՝ ինչ է սահուն ընթացքը։
Այն, ինչ պետք է, մեկ կետում։ Մոռացեք կարճ կոդերը։ Ակտիվացրեք փաթեթներ, ստուգեք ներառումները, ստուգեք կամ լիցքավորեք Ձեր հաշիվը, փոխեք սակագնային պլանն ու ակտիվացրեք ռոումինգը մեկ հպումով։
Հեշտ և արագ վճարումներ։ Այսուհետ հավելվածում կարող եք վճարել ոչ միայն շարժական, այլև ֆիքսված ծառայությունների համար։ Դա էլ քիչ է, ավելացել են ավտոմատ վճարումները։ Ընտրեք ամսաթիվ, և ամեն ամսվա նշված օրը Ucom-ի վճարումները կկատարվեն առանց Ձեր միջամտության։
Ձեր մտերիմները մեկ հավելվածում։ Հենց այդպես։ Պետք է միայն ավելացնել Ձեր սիրելիների համարները Ucom հավելվածում, և Դուք կկարողանաք կառավարել դրանք՝ լիցքավորել հաշիվը, սահմանել ավտոմատ վճարումներ ու հետևել ծախսերին։
Հերթի առցանց ամրագրում։ Հերթում սպասելն անտանելի է, բայց․․․ արդեն անցյալում։ Ուղղակի ամրագրեք Ձեր հերթը Ucom-ի սպասարկման կենտրոններում ու մի՛ սպասեք։
Լուսավորության մուգ և բաց ռեժիմներ։ Ընտրեք ցանկացածը։ Ամեն դեպքում հաշվի առեք՝ մուգ ռեժիմը նվազեցնում է տեսողական լարվածությունը։
Առցանց օգնություն 24/7 ռեժիմով։ Իսկ հարցերի ու խնդիրների դեպքում չեք էլ հասցնի անհանգստանալ։ Առցանց չաթը, ՀՏՀ-ն և ուղիղ զանգը միշտ Ձեր տրամադրության տակ են։
Ներբեռնե՛ք Ucom հավելվածը, կառավարեք Ձեր Ucom ծառայությունները մեկ կետից, իսկ ժամանակը հատկացրեք կարևորին։
Ucom-ի բաժանորդները ՀՀ տարածքում հավելվածից կօգտվեն առանց ՄԲ-երի սպառման։ Այնպես որ հավելվածից կարելի է օգտվել անգամ զրոյական հաշվի դեպքում։
Գնահատե՛ք մեզ Play Store-ում։
Հավելվածը ներբեռնելիս կամ դրանից օգտվելիս որևէ տեխնիկական խնդրի առաջացման դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ 444@ucom.am էլ․ հասցեով։
Aktualisiert am
04.11.2024