Էրեբունի Բժշկական Կենտրոն

5 հզր+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
Բոլորի համար
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

«Էրեբունի» բժշկական կենտրոնը Հայաստանի Հանրապետության խոշորագույն բժշկական հաստատություններից է և ավելի քան 30 տարի տրամադրում է որակավորված բժիշկ / սարքավորումներ համադրությունը՝ ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժման ընթացակարգ ապահովելու համար։

Վերջին տարիների ընթացքում բժշկական կենտրոնը ձեռք է բերել Հայաստանում և տարածաշրջանում եզակի բժշկական սարքավորումներ և դարձել բժշկական ու կրթական ժամանակակից կենտրոն։ Հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները, մի շարք ոլորտներ, այդ թվում նաև առողջապահություն տրամադրող ոլորտը, ենթարկվել են կտրուկ փոփոխությունների, որոնցից մեկը թվային աշխարհի ներդրումն է դեպի առօրյա ամենատարբեր գործողություններ։

Էրեբունի բկ պաշտոնական մոբայլ հավելվածում հասանելի են կենտրոնի բոլոր առկա բժշկական ծառայությունները։ Հավելվածում գրանցվելու և ամբողջական հնարավորություններից օգտվելու համար հարկավոր է այն ներբեռնել Ձեր սմարթֆոնում և հետևել գրանցման պարզ ընթացակարգին։

Հավելվածը մշակված է հաշվի առնելով օգտատերերի տարիքային խմբերը։ Այն տրամադրում է պարզ օգտագործում՝ մատչելի յուրաքանչյուր անհատի համար։ Եվս մեկ առավելություն է հավելվածի եռալեզու լինելը (անգլերեն, հայերեն, ռուսերեն)՝ այն առանց լեզվային սահմանափակումների օգտագործելու համար։ Լեզուն փոխելու համար պարզապես անհրաժեշտ է հավելվածում ընտրել «Լեզու» բաժինը և փոխել այն ըստ Ձեր հարմարություն։

Եթե նախկինում մի շարք պարզ գործընթացներ իրականացնելու համար անհրաժեշտ էր ֆիզիկապես այցելել հիվանդանոց, ապա հիմա այդ ամենը կարող եք կատարել հավելվածի միջոցով՝ հաշված քայլերի հաջորդականությամբ։ Այսպիսով, կարևորելով առողջության պահպանումը, Էրեբունի բկ-ն նախագծել է հավելված, որտեղ ընդգրկված են բժշկական ծառայություններ ստանալու արագ ու պարզ քայլեր։

Բացի այդ, նախկինում բժշկական ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ էր փնտրել բժիշկ կամ խորհրդակցել ծանոթների հետ՝ ինտերնետի հսկայական սարդոստայնում։ Այժմ, Էրեբունի բկ պաշտոնական հավելվածի միջոցով կարող եք ոչ միայն գտնել Ձեր նախընտրելի բժշկին, այլ նաև ծանոթանալ խորհրդատվությունների, հիվանդասենյակների և բոլոր առկա հետազոտությունների արժեքներին։ Սա ևս մեկ քայլ առաջ է դեպի արագ և պարզ բժշկություն։

Բժշկի այցելելուց առաջ, չգրված օրենքներից մեկն է՝ վերցնել նախկինում ստացած բուժումների վերաբերյալ բոլոր հասանելի տեղեկատվությունը, այդ թվում նաև՝ դեղատոմսերը, կատարած հետազոտություններն ու դրանց պատասխանները, և այն ամենը, ինչ օգտակար ենք համարում ընթացիկ ստուգումների կամ նոր բուժում սկսելու գործում։ Բացի այդ, որոշ դեպքերում էլ՝ անհրաժեշտ է շտապ բժշկական միջամտություն, սակայն անհասանելի է հիվանդի բժշկական պատմության վերաբերյալ կարևոր տեղեկատվությունը։

Հաճախ նման տեղեկատվություն հավաքելու ընթացքում առաջ են գալիս որոշ բարդույթներ, քանզի կորցրած ենք լինում ամենակարևոր դեղատոմսերն ու վերջին հետազոտությունների արդյունքները։ Արդյունքում բուժումը ճիշտ շարունակելու համար ստիպված ենք կրկնել որոշ հետազոտություններ, որոնք միայն խլում են ժամանակ։ Այս խնդիրը լուծելու համար հավելվածը պահպանում է Ձեր բժշկական պատմությունը, ներառյալ այցելությունները, հետազոտությունները և նույնիսկ հետազոտությունների պատասխանները։

Իսկ անհրաժեշտ կլինիկան/բաժանմունքը գտնելու համար կարող եք մուտք գործել հավելված, ընտրել «Կլինիկաներ» բաժինը և ուսումնասիրել նախընտրելի կլինիկան։ Հավելվածում նաև ներառված է կլինիկաների մասին համառոտ տեղեկատվություն, օրինակ՝ աշխատանքային ժամերը, կամ՝ ինչպես պատրաստվել այցից առաջ։

Ներբեռնե՛ք բժշկական հավելվածը, խնայեք ժամանակ և պահպանեք բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը՝ Ձեր սմարթֆոնում, ինչպես նաև օգտվեք լավագույն բժիշկ/սարքավորումներ համադրությունից՝ Էրեբունի բժշկական կենտրոնում։

Այժմ բժշկությունը Ձեր սմարթֆոնում է։
Վերջին թարմացումը՝
08 սեպ, 2025 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Այս հավելվածը կարող է նշված տեսակի տվյալները փոխանցել երրորդ կողմերին
Անձնական տվյալներ, Առողջություն և ֆիթնես և Ֆայլեր և փաստաթղթեր
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Անձնական տվյալներ
Տվյալները չեն գաղտնագրվում
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել

Ինչ նոր բան կա

ErebuniMed

Հավելվածի աջակցություն

Հեռախոսահամար
+37410471100
Մշակողի մասին
ES TWO ES, LLC
info@s2s.am
apt. 18, 7 Minas Avetisyan st. Gyumri 3126 Armenia
+374 77 638778