Կենդանի գրադարձում

3,7
170 հզր կարծիք
1 մլրդ+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
Բոլորի համար
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

«Կենդանի գրադարձում և ձայների մասին ծանուցումներ» հավելվածը լսողության խնդիրներ ունեցող մարդկանց օգնում է Android հեռախոսով հեշտությամբ զրուցել և տեղեկանալ շրջակայքի ձայների մասին։

Ժամանակակից սարքերի մեծ մասում դուք կարող եք բացել այդ ծառայությունը՝ կատարելով հետևյալ քայլերը․
1. Բացեք սարքի «Կարգավորումներ» հավելվածը
2. Հպեք «Հատուկ գործառույթներ»
3. Հպեք «Կենդանի գրադարձում» կամ «Ձայների մասին ծանուցումներ» (կախված այն բանից, թե որ հավելվածն եք ուզում բացել)

Դուք կարող եք օգտագործել նաև «Հատուկ գործառույթներ» կոճակը, ժեստը կամ «Արագ կարգավորումներ» ընտրացանկը՝ «Կենդանի գրադարձում» կամ «Ձայների մասին ծանուցումներ» գործառույթը գործարկելու համար (https://g.co/a11y/shortcutsFAQ

Գրադարձում իրական ժամանակում
• Ավելի քան 120 լեզուներով և բարբառներով ստացեք գրադարձում իրական ժամանակում։ Ավելացրեք բառեր, որոնք հաճախ եք օգտագործում, օրինակ՝ հատուկ անուններ և կենցաղային իրերի անվանումներ։
• Հեռախոսը կարգավորեք այնպես, որ երբ խոսք գնա ձեր մասին, այն թրթռա։
• Պատասխանեք ձեր զրուցակիցներին՝ մուտքագրելով տեքստ։
• Ձայնի ավելի լավ ընկալման համար օգտագործեք լարով և անլար (Bluetooth) ականջակալների արտաքին խոսափողները, ինչպես նաև USB-ի միջոցով միացվող խոսափողները։
• Ծալվող հեռախոսներում ցուցադրեք գրադարձումն ու մուտքագրված տեքստը արտաքին էկրանին՝ հաղորդակցումը հեշտացնելու համար։
• Գրադարձված տեքստը մինչև 3 օր կարող եք պահել ձեր սարքում։ Պահված գրադարձումները 3 օր կմնան ձեր սարքում, և դուք կկարողանաք օգտագործել դրանք այլ տեղերում։ Ըստ կանխադրման՝ գրադարձումները չեն պահվում։

Ձայների մասին ծանուցումներ
• Ստացեք ծանուցում ձեր շուրջը կարևոր ձայների մասին, օր․՝ երբ միանում է ծխի ազդանշանը, կամ երեխա է լալիս։
• Ավելացրեք հատուկ ձայներ, որպեսզի ծանուցումներ ստանաք, երբ ձեր կենցաղային սարքերն ազդանշան արձակեն։
• Ստուգեք վերջին 12 ժամվա ընթացքում գրանցված ձայները՝ իմանալու, թե ինչ է տեղի ունենում ձեր շրջակայքում։

Պահանջներ
• Android 12 և ավելի նոր տարբերակներ։

«Կենդանի գրադարձում և ձայների մասին ծանուցումներ» հավելվածը ստեղծվել է Գալոդետի համալսարանի հետ համատեղ, որը մասնագիտանում է խուլ և լսողության խնդիրներ ունեցող ուսանողների կրթության բնագավառում։

Օգնություն և հետադարձ կապ
• Կարծիք հայտնելու և պրոդուկտի մասին թարմացումներ ստանալու համար միացեք Հատուկ գործառույթների Google խմբին՝ https://g.co/a11y/forum
• «Կենդանի գրադարձում և ձայների մասին ծանուցումներ» հավելվածն օգտագործելու հետ կապված օգնության համար կապվեք մեզ հետ՝ https://g.co/disabilitysupport

Անհրաժեշտ թույլտվություններ
Խոսափող․ «Կենդանի գրադարձում և ձայների մասին ծանուցումներ» հավելվածին խոսափողն օգտագործելու թույլտվություն է անհրաժեշտ՝ ձեզ շրջապատող ձայները գրադարձելու և դրանց մասին ծանուցումներ տրամադրելու համար։ Մշակումից հետո գրադարձումների և ճանաչված ձայների ձայնագրությունները չեն պահպանվում։
Ծանուցումներ․ Ձայների մասին ծանուցումների գործառույթներին անհրաժեշտ է ծանուցումներ ուղարկելու թույլտվություն՝ ձեզ ձայների մասին ծանուցելու համար։
Մոտակա սարքեր․ «Կենդանի գրադարձում» գործառույթին անհրաժեշտ է մոտակա սարքերի հասանելիություն՝ ձեր Bluetooth խոսափողներին միանալու համար։
Վերջին թարմացումը՝
23 հոկ, 2024 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Անձնական տվյալներ, Աուդիո ու ևս 3
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Տվյալները հնարավոր չէ ջնջել
Անվտանգությունը ստուգվում է անկախ փորձագետների կողմից

Գնահատականներ և կարծիքներ

3,7
166 հզր կարծիք

Ինչ նոր բան կա

• Dual Screen-ի աջակցում ծալվող հեռախոսներում։ Աշխատանքը կարող է տարբերվել տարբեր հեռախոսներում։
• Ավելի շատ լեզուների աջակցում անցանց ռեժիմում, այդ թվում՝ ավանդական չինարեն, թուրքերեն, լեհերեն, կորեերեն, հինդի, պարզեցված չինարեն, պորտուգալերեն, ռուսերեն և վիետնամերեն։