Բելգրադի բնական պատմության թանգարանը սերբական հնագույն ազգային հաստատություններից է: Այս թանգարանը Հարավարևելյան Եվրոպայի կարևորագույններից է ցուցանմուշների հարստությամբ և բազմազանությամբ, թանգարանագիտության և գիտության ոլորտում ձեռք բերված արդյունքներով։ Այն պաշտոնապես հիմնադրվել է 1895 թվականին, այնուհետև այն կոչվել է Սերբական հողի բնական թանգարան[1]։ Չնայած 2 միլիոն իրերի և արտեֆակտների առկայությանը, թանգարանը չունի մշտական ցուցադրություն կամ համապատասխան ցուցադրական տարածք:
Վերջին թարմացումը՝
01 դեկ, 2022 թ.