3,5
5,94 հզր կարծիք
100 հզր+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
Բոլորի համար
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

Ucom-ի նոր հավելվածը Ձեր կյանքը հեշտացնելու մասին է։ Ավելի շատ խնայված ժամանակ, ավելի քիչ ջանքեր և լիակատար վերահսկողություն Ձեր ծառայությունների նկատմամբ։

Հիմա տեսնենք՝ ինչ ունենք։

Հարմար և գրավիչ դիզայն։ Սա տեսնել ու փորձել է պետք։ Դե, որ Դուք էլ զգաք՝ ինչ է սահուն ընթացքը։

Այն, ինչ պետք է, մեկ կետում։ Մոռացեք կարճ կոդերը։ Ակտիվացրեք փաթեթներ, ստուգեք ներառումները, ստուգեք կամ լիցքավորեք Ձեր հաշիվը, փոխեք սակագնային պլանն ու ակտիվացրեք ռոումինգը մեկ հպումով։

Հեշտ և արագ վճարումներ։ Այսուհետ հավելվածում կարող եք վճարել ոչ միայն շարժական, այլև ֆիքսված ծառայությունների համար։ Դա էլ քիչ է, ավելացել են ավտոմատ վճարումները։ Ընտրեք ամսաթիվ, և ամեն ամսվա նշված օրը Ucom-ի վճարումները կկատարվեն առանց Ձեր միջամտության։

Ձեր մտերիմները մեկ հավելվածում։ Հենց այդպես։ Պետք է միայն ավելացնել Ձեր սիրելիների համարները Ucom հավելվածում, և Դուք կկարողանաք կառավարել դրանք՝ լիցքավորել հաշիվը, սահմանել ավտոմատ վճարումներ ու հետևել ծախսերին։

Հերթի առցանց ամրագրում։ Հերթում սպասելն անտանելի է, բայց․․․ արդեն անցյալում։ Ուղղակի ամրագրեք Ձեր հերթը Ucom-ի սպասարկման կենտրոններում ու մի՛ սպասեք։

Լուսավորության մուգ և բաց ռեժիմներ։ Ընտրեք ցանկացածը։ Ամեն դեպքում հաշվի առեք՝ մուգ ռեժիմը նվազեցնում է տեսողական լարվածությունը։

Առցանց օգնություն 24/7 ռեժիմով։ Իսկ հարցերի ու խնդիրների դեպքում չեք էլ հասցնի անհանգստանալ։ Առցանց չաթը, ՀՏՀ-ն և ուղիղ զանգը միշտ Ձեր տրամադրության տակ են։

Ներբեռնե՛ք Ucom հավելվածը, կառավարեք Ձեր Ucom ծառայությունները մեկ կետից, իսկ ժամանակը հատկացրեք կարևորին։

Ucom-ի բաժանորդները ՀՀ տարածքում հավելվածից կօգտվեն առանց ՄԲ-երի սպառման։ Այնպես որ հավելվածից կարելի է օգտվել անգամ զրոյական հաշվի դեպքում։

Գնահատե՛ք մեզ Play Store-ում։

Հավելվածը ներբեռնելիս կամ դրանից օգտվելիս որևէ տեխնիկական խնդրի առաջացման դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ 444@ucom.am էլ․ հասցեով։
Վերջին թարմացումը՝
09 հնվ, 2024 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Այս հավելվածը կարող է նշված տեսակի տվյալները փոխանցել երրորդ կողմերին
Հավելվածների օգտագործման պատմություն, Տեղեկություններ հավելվածի և դրա արդյունավետության մասին և Սարքի կամ այլ նույնացուցիչներ
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Անձնական տվյալներ և Սարքի կամ այլ նույնացուցիչներ
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել

Գնահատականներ և կարծիքներ

3,5
5,9 հզր կարծիք
Avo Harutyunyan
19 մարտի, 2024 թ.
Խայտառակ դանդաղ ա աշխատում, գրեթե միշտ տեխնիկական խնդիրներ կան։ 🚮🤮🤬
2 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Սա օգտակա՞ր էր
Ստեփան Ալոյան
10 ապրիլի, 2023 թ.
1. Ձեր հավելվածը չի աշխատում։ 2. Լավ կլինի միանգամից մտի հավելված, առանց այդ օդապարիկով կենդանիների` ժամանակներս շատ թանկ է
8 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Սա օգտակա՞ր էր
Ucom CJSC
15 մայիսի, 2023 թ.
Հարգելի՛ օգտատեր, շնորհակալ ենք արձագանքի համար։ Հավելվածի հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 444 կամ 011444444 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։ Ուրախ կլինենք օգնել Ձեզ։
ՔՓՈՒՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՔԵՌԻ ԳԵՂԱՄ
17 մարտի, 2023 թ.
ԽԻ ՉԻ ԲԱՑՈՒՄ ՀԱՎԵԼՎԱԾԸ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ ԳՐՈՒՄԵՄ ԿՈԴԸ ՏԱԼԻՍԱ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՄ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԲԱՅՑ ՉԻ ԲԱՑՈՒՄ ՄԱՏՆԱՀԵՏՔԻ ՏԵՂՆԱ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՈՒ ՄԱՏՆԱՀԵՏՔՈՎԵԼ ՉԻ ԲԱՑՈՒՄ ԱՌԱՋ ՏԵՆՑ ՉԵՐ Ucom ՀԱՎԵԼՎԱԾԸ ԽԻ ԻՆՉԻՑԱ ԲԱՑԱՏՐԵՔ
8 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Սա օգտակա՞ր էր
Ucom CJSC
24 մարտի, 2023 թ.
Հարգելի՛ օգտատեր, շնորհակալություն արձագանքի համար։ Ծառայության հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 444 կամ 011444444 հեռախոսահամարով կամ գրել ֆեյսբուքյան էջին։ Ուրախ կլինենք օգնել Ձեզ։

Ինչ նոր բան կա

Տեխնիկական խնդիրների շտկում
Գործառնական բարելավումներ