Տարզանը և Ջեյնը

2002 • 70 րոպե
G
Տարիքային սահմանափակում
Այս բովանդակությունը հասանելի չէ

Այս ֆիլմի մասին

Տարզան և Ջեյնը, Walt Disney Animation Studios-ի արտադրած մուլտֆիլմն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի հուլիսի 23-ին։ Մուլտֆիլմը մի տղայի մասին է, ով մանուկ հասակից մեծացել է Ջունգլիներում։ Նրան մեծացրել և դաստիերակել են գորիլաները։
Մի օր նա հանդիպում է մի անգլիացի լեյդիի՝ Ջեին անունով և սիրահարվում նրան։ Ջեինը նույնպես սիրահարվում է Տարզանին։ Նրանք միասին սկսեցին ապրել ջունգլիում։ Նրանց հետ էր ապրում նաև Ջեինի հայրը՝ Պրոֆեսոր Աքիմեդը։ Պրոֆեսոր Արքիմեդը քիմիկոս էր և միշտ քիմիական փորձեր էր կատարում։ Տարզանի և Ջեինի ընկերներն էին Թանթոր փիղը, Թերք կապիկը և շատ այլ կենդանիներ։
Թանթորը երկչոտ փիղ է, որը սարսափում է ամեն ինչից։ Չնայած դրան մուլտֆիլմի տարբեր սերիաներում նա հերոսական քայլերի է դիմում։ Նրա մոտ ընկերը արու կապիկ Թերքն է, ով իրեն ձևացնում է էգ։
Մուլտֆիլմի տարբեր հատվածներում Տարզանը և իր ընտանիքը անցնում են տարբեր փորձությունների միջով, բռնում հանցագործներին և կռվում այնպիսի կենդանիների հետ ինչպիսիք են, օրինակ՝ ընձառյուծները, հովազը, կատաղի փղերը, բաբուինները, վարազները, ռնգեղջյուրները, հսկայական անակոնդան, գետաձիերը, ալիգատորները և այլն։
Մուլտֆիլմն իր ժանրով արկածային է, սակայն պարունակում է նաև ֆանտաստիկ տարրեր։
Վարկանիշ
G