Բարու և չարի դպրոց

2022
PG-13
Տարիքային սահմանափակում
Այս բովանդակությունը հասանելի չէ

Այս ֆիլմի մասին

«Բարու և չարի դպրոց», 2022 թվականի ֆանտաստիկ ֆիլմ, որն ստեղծվել է Սոման Չայնանիի համանուն վիպաշարի առաջին գրքի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Փոլ Ֆեյգը, որը Դեյվիդ Մեգիի հետ հանդես է գալիս նաև որպես սցենարի համահեղինակ։ Ֆիլմի դերասանական կազմում են՝ Սոֆիա Անն Կարուզոն և Սոֆիա Ուայլին, որոնք գլխավորել են դերասանական կազմը և կատարել են համապատասխանաբար Սոֆիի և Ագաթայի դերերը, նրանք լավագույն ընկերներ են, որոնք հայտնվում են Բարու և չարի դպրոց, որտեղ Սոֆիային ուղարկում են չար ուղղությամբ, իսկ Ագաթային՝ բարի։
Ֆիլմի մշակումը սկսվել է 2013 թվականին, երբ վիպաշարի իրավունքները ձեռք են բերվել Roth Films-ի և Jane Startz Productions-ի կողմից, իսկ Universal Pictures-ը սկզբում հանդես է եկել որպես ֆիլմի թողարկող։ Նախագծի դադարեցումից հետո՝ 2020 թվականին Նեթֆլիքսը ստանձնել է մշակողի դերը, իսկ Փոլ Ֆեյգը վարձվել է որպես ֆիլմի ռեժիսոր։ Նկարահանումները կայացել են Հյուսիսային Իռլանդիայում 2021 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում։
Ֆիլմը թողարկվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Նեթֆլիքսի կողմից և ստացել հակասական կարծիքներ քննադատներից, որոնք գովաբանել են դերասանական կազմը և վիզուալ էֆեկտները, բայց քննադատել են պատմությունը։
Վարկանիշ
PG-13