Կլիմտ

2007 • 98 րոպե
Այս բովանդակությունը հասանելի չէ

Այս ֆիլմի մասին

Կլիմտ, 2006 թվականին նկարահանված ավստրիական արտ-հաուս կենսագրական ֆիլմ` ավստրիացի սիմվոլիստ նկարիչ Գուստավ Կլիմտի մասին.: Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը չիլիացի կինեմատոգրաֆիստ Ռաուլ Ռուիսն է, ֆիլմի սցենարի անգլերեն վերամշակումն արել է Գիլբերտ Ադերը։ Լուսանկարների ռեժիսորը Ռիկարդո Արոնովիչն է, երաժշտության հեղինակը` Ժորժ Արիագադան։ Գլխավոր դերը խաղում է Ջոն Մալկովիչը, ֆիլմում ներգրավված է նաև Սթիվեն Դիլեյնը։ Ֆիլմի երկու` 150 և 96 րոպեանոց տարբերակները ներկայացվել են 2006 թվականի Բեռլինի կինոփառատոնի ժամանակ։ Մի քանի ամիս անց ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային կինոյի 28-րդ փառատոնին, որտեղ այն առաջադրվել է երկու անվանակարգում` հաղթելով Russian Film Clubs Federation Award մրցանակը։