«451 աստիճան ըստ Ֆարենհայթի», գեղարվեստական ֆիլմ հակաուտոպիական ապագայի մասին, նկարահանած Ռեյ Բրեդբերիի համանուն վեպի հիման վրա։ 1966 թվականին նկարահանված ֆիլմը ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի առաջին գունավոր ֆիլմն է և միակը անգլերեն լեզվով։ Գլխավոր դերերը կատարել են Օսկար Վերները և Ջուլի Կրիստին։ Ֆիլմի նկարահանումները տևել են 93 օր ։ Ֆիլմում բոլոր տիտրերը էկրանին չեն հայտնվում, այլ կարդացվում են կադրից դուրս ձայնով։