«Էնոլա Հոլմս», արկածային ֆիլմ, որը հիմնված է Նենսի Սփրինգերի նույնանուն գրքաշարի վրա։ Ֆիլմի ռեժիսորը Հարի Բրեդբիրն է, իսկ սցենարի հեղինակը՝ Ջեք Թորնը։ Միլլի Բոբբի Բրաունը հանդես է եկել և որպես նույնանուն գլխավոր կերպարի դերակատար, և որպես պրոդյուսեր։ Հենրի Քավիլը, Սեմ Կլաֆլինը և Հելենա Բոնեմ Քարթերը նույնպես ընդգրկվել են դերասանական կազմում։