Պինդ ընկույզ 4.0

2007
PG-13
Տարիքային սահմանափակում
Այս բովանդակությունը հասանելի չէ

Այս ֆիլմի մասին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պինդ ընկույզ
«Պինդ ընկույզ 4.0», 4-րդ գեղարվեստական ֆիլմը «Պինդ ընկույզ» շարքից։ Ֆիլմի ռեժիսորն է Լեն Ուայզմանը։ Ֆիլմի պրեմերիան կայացել է 2007 թ.-ի հունիսի 27-ին։ ԱՄՆ-ում ֆիլմը լույս է տեսել «Live Free or Die Hard» անվան տակ։
Աշխարհը կրկին կործանման եզրին է կանգնած նոր ահաբեկչական վտանգի պատճառով։ Այս անգամ «գերու» դերում հանդես է գալիս համակարգչային ցանցը։ Կառավարությունը և հատուկ ծառայություններն անզոր են, և ամեն մի նախադրյալ կա, որ աշխարհը թաղվի քաոսի մեջ։ Բայց աշխարհի վրա կախված վտանգի դեմ պայքարի է ելնում մեր հին բարեկամ Ջոն Մաքլեյնը իր մշտական ընկերուհի «Բերետայի» հետ։ Նա վաղուց թոշակի է անցել, բայց չի կարող մի կողմ քաշվել, երբ իր ընտանիքին վտանգ է սպառնում։ Նա ահաբեկիչներին մարտահրավեր է նետում։ Բայց այս անգամ Մաքլեյնը չի կարողանում միայնակ պայքարի դուրս գալ ահաբեկիչների դեմ և նրան օգնության է հասնում երիտասարդ, տաղանդավոր մի օգնական։
Վարկանիշ
PG-13