«Ֆաննին և Ալեքսանդրը», Ինգմար Բերգմանի ֆիլմերից մեկն է, որը ստացել է չորս «Օսկար» և մեկ «Սեզար»։ Այն դուրս է եկել երկու տարբերակով՝ լիամետրաժ հեռուստաֆիլմ և կրճատ կինոտարբերակ ։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են XX դարի սկզբին և պատմում Ալեքսանդր Էկդալի և իր քրոջ՝ Ֆաննիի մասին։ Այն կազմված է նախաբանից, հինգ առանձին մասերից և վերջաբանից։