Մոխրոտիկ կատուն

2017 • 86 րոպե
Այս բովանդակությունը հասանելի չէ

Այս ֆիլմի մասին

Մոխրոտիկ կատուն, 2017 թվական իտալական անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորներն են Ալեսանդրո Ռակը, Իվան Կապելլոն, Մարինո Գուարնյերին և Դարիո Սանսոնը։ Մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 6-ին Վենետիկի միջազգային 74-րդ կինոփառատոնի ժամանակ, որտեղ այն մասնակցել է «Վենետիկյան հորիզոններ» բաժնին։
Ֆիլմը Իտալիայի կողմից հավակնել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 90-րդ կինոմրցանակին «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, բայց ի վերջո չի ընտրվել։ 2018 թվականին ֆիլմը 7 անվանակարգերում առաջադրվել է իտալական ազգային «Դավիդ դի Դոնատելո» կինոմրցանակին, այդ թվում՝ որպես լավագույն ֆիլմ, և ստացել է երկու մրցանակ։