Լև Յաշին: Իմ երազանքի դարպասապահը

2019 • 120 րոպե
Այս բովանդակությունը հասանելի չէ

Այս ֆիլմի մասին

«Լև Յաշին։ Իմ երզանքի դարպասապահը», ռուսական լիամետրաժ մարզական դրամատիկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վասիլի Չիգինսկին 2019 թվականին։ Այն հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է խորհրդային հայտնի ֆուտբոլային դարպասապահ և 20-րդ դարի լավագույն դարպասապահ Լև Իվանովիչ Յաշինի կյանքի և մարզական կարիերայի մասին։
Ֆիլմի կարգախոսն է՝ «Ժողովրդական սիրո պատվանդանին» ։
Վերջին ֆիլմն է, որ նկարահանվել է Վլադիմիր Վալուցկու սցենարով և դերասան Վլադիմիր Անդրեևի վերջին կինոդերը։
Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայի «Հոկտեմբեր» կինոկենտրոնում, իսկ լայն վարձույթի է հանվել Լև Յաշինի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին։ Հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 12-ին՝ «Ռուսաստանի օրը», «Առաջին ալիքով»։