«Երազողները», 2003 թվականին նկարահանված ռոմանտիկ դրամա։ Ֆիլմի ռեժիսորը Բեռնարդո Բերտոլուչին է, իսկ սցենարի հեղինակը՝ Գիլբերթ Ադաիրն՝ հիմնված իր իսկ վեպի վրա։
Ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի, Միացյալ Թագավորությունների, Իտալիայի համագործակցությամբ։
Այն պատմում է Փարիզում ապրող մի ամերիկացի ուսանողի մասին, ով, հանդիպելով մի յուրօրինակ քույր ու եղբոր, ներքաշվում է էրոտիկ կոնֆլիկտի մեջ։ Ֆիմի ետևում ընկած է 1968 թվականի Փարիզի ուսանողական շարժումը։
Ֆիլմը հղումներ ունի «Հոլիվուդ» և «Ֆրանսիական նոր ալիք» կինոարտադրությունների ֆիմերից՝ ներառելով կոնկրետ հոլովակներ ֆիլմերից, որոնք կոնկրետ տեսարաններում հաճախ են կրկնօրինակվել դերասանների կողմից կոնկրետ տեսարաններում։
Երկու տարբերակներ կան․ չկտրված NC-17 տարբերակը, և սահմնափակված է կոնկրետ դիտողների համար, որն ընդամենը 3 րոպե է կարճ:
Ֆիլմի հիմնական լեզուն անգլերենն է, թեև ֆիլմի ընթացքում անգլերենն ու ֆրանսերենը օգտագործվում են փոխարինաբար։