«Կատակերգության արքան», ռեժիսոր Մարտին Սկորսեզեի ֆիլմը, նկարահանվել է 1982 թվականին ԱՄՆ-ում։ Տրագիկոմեդիա է՝ սև հումորի բազմաթիվ տարրերով։ Գլխավոր դերը կատարում է Ռոբերտ դե Նիրոն։ Մասնակցել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին, արժանացել է Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի 4 անվանակարգում, այդ թվում՝ լավագույն օրիգինալ սցենարի համար հաղթանակ։