««Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները», խորհրդային կատակերգական, գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1965 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից։ Ֆիլմը ունեցել է բազում հաջողություններ, 1965 թվականին եղել է ԽՍՀՄ-ի կինովարձույթի լիդերը։ Այն դիտել է 69,6 միլիոն հանդիսատես։ 1965 թվականին, Կրակովում, «Տեսիլք» նովելով, կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին արժանացել է «Վավելի արծաթե վիշապ» գլխավոր մրցանակին։ Ֆիլմը բաղկացած է երեք առանձին նովելներից՝ «Զուգընկեր», «Տեսիլք» և ««Ի» գործողություն»։ Այդ երեքը միավորում են գլխավոր հերոսի կերպարը՝ հասարակ, առույգ, ուսանող Շուրիկին, որի շնորհիվ էլ ստանում են ֆիլմի շարունակությունը՝ «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»։ ««Ի» գործողությունը» նույնպես իրագործվում է զավեշտաշատ եռյակ անտիգեն-ժուլիկների շնորհիվ՝ Վախկոտ, հիմար և փորձառու, ովքեր առաջինը հայտնվել են Լեոնիդ Գայդայի «Օղեգործները» և «Պյոս Բարբոսը և անսովոր կրոսը» ֆիլմերում։