Անտառային եղբայրություն

2006 • 83 րոպե
PG
Տարիքային սահմանափակում
Այս բովանդակությունը հասանելի չէ

Այս ֆիլմի մասին

«Անտառային եղբայրություն» ամերիկյան մուլտիպիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 2006 թվականին DreamWorks կազմակերպության կողմից։ Մուլտֆիլմի ռեժիսորները Տիմոն Ջոնսոնն և Քերի Կիրկպատրիկն են։ Սյուժեն հիմնված է Մայքլ Ֆրայի և Տ․ Լյուիսի նույնանուն կոմիքսների շարքի վրա։ Գլխավոր հերոսներին հնչյունավորել են Բրյուս Ուիլիսը, Հարրի Շենդլինգը, Թոմաս Հեյդեն Չարչը, Սթիվ Կարելը, Ավրիլ Լավինը և Ուիլյամ Շենտերը։
Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2006 թվականի ապրիլի 22ին Կանադայում։ Ապրիլի 29-ին անիմացիոն ֆիլմը ցուցադրվել է Ինդիանապոլիսում տեղի ունեցած Միջազգային կինոփառատոնում։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2006 թվականի մայիսի 19-ին, իսկ ռուսական էկրաններ մուլտֆիլմը դուրս է եկել 2006 թվականի մայիսի 26-ին։
Մուլտֆիլմի կարգախոսն է՝ «Երեխանե՛ր, պետք է կիսվել»։
Վարկանիշ
PG