Գաղտնիք, պսևդոգիտական ֆիլմ, արտադրված «Prime Time Productions» ընկերության կողմից 2006 թվականին, ֆիլմի հիման վրա ստեղծվել է Ռոնդա Բեռնի նույնանուն գիրքը։ Фիլմում ընդհանրացված են «Նոր մտածողության փիլիսոփայության» մի քանի գաղափարներ, մասնավորապես սեփական մտքի ուժով շրջապատող իրականության վրա ազդելու, ինքնաապաքինվելու ունակությունը, վախերի և ցանկությունների նյութականացման կարողությունը:Ֆիլմի գաղափարները ըստ էության նույնանում են իրականության փոխակերպման ուսմունքի գաղափարներին և «Նոր դարաշրջանի» փիլիսոփայության սկզբունքներին։
Ֆիլմը կազմված է կրթության, աստվածաբանության, փիլիսոփայության, ֆինանսական, անձնական աճի և զարգացման, բժշկական ոլորտների և Ֆեն-շույ ուսմունքի հայտնի գործիչների հարցազրույցներից։ Ամբողջ ֆիլմի ընթացքում այս անձինք մեկնաբանում են ֆիլմի հիմնական փիլիսոփայական սկզբունքները՝ շարադրելով իրենց անձնական պատմությունները, մատնանշելով սեփական կյանքի օրինակներն ու փորձառությունը այն մասին, թե ինչպես է «Գաղտնիքի» իմացությունը հիմնավորապես փոխել իրենց կյանքը։ Ֆիլմում ներառված են նաև բազմաթիվ մեջբերումներ, ինչպես նաև հղումներ այնպիսի գիտական գաղափարներին, ինչպեսիք են քվանտային մեխանիկայի բազմաբնույթ մեկնաբանությունը և անթրոպային սկզբունքը։