«Ժամանակավոր դժվարություններ», ռուսական դրամա, որը նկարահանել է Միխայիլ Ռասխոդնիկովը։ Գլխավոր դերերում նկարահանել են Իվան Օխլոբիստինը և Ռինալ Մուխամետովը։ Պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 13-ին Ռուսաստանում։
2018 թվականի հունիսի 4-ին «Ժամանակավոր դժվարություններ» ֆիլմը ներկայացվել Է Սոչիի «Կինոտավր» կինոփառատոնում։ Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել Ձմեռային թատրոնում։
Ֆիլմը բացասական արձագանքներ է ստացել ռուս կինոքննադատների կողմից, որոնց դժգոհությանն արժանացել է մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ բռնության արդարացումը։ Ֆիլմը նաև խիստ բացասական արձագանք է ստացել բժշկական ոլորտի մասնագետների շրջանում։ Սակայն այն դարձել է միջազգային կինոփառատոնների հաղթող Գերմանիայում, Իտալիայում և Չինաստանում.