Այս սերիալի մասին

«Լոկի», ամերիկյան մինի սերիալ, որը հիմնված է Marvel Comics կոմիքսների Լոկիի կերպարի արկածների վրա։ Գլխավոր դերը կատարում է Թոմ Հիդելսթոնը։ Հեռուստասերիալի դեպքերը դառնալու են Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ փուլի մի մասը։
2018 թվականի սեպտեմբերին Marvel Studios ստուդիան սկսել է Marvel ֆիլմերի հերոսների մասին մի քանի մինի սերիալների աշխատանքները, որոնց շարքում էր նաև Լոկիի նախագիծը։ 2019 թվականի նոյեմբերին սերիալը սկսել է իր սկզբնական արտադրական աշխատանքները, ինչպես նաև հաստատվել է Հիդելսթոնի մասնակցությունը։ 2019 թվականի փետրվարին նախագծի շոուրաներ է նշանակվել Մայքլ Ուոլդրոնը, իսկ օգոստոսին ռեժիսոր է նշանակվել Քեյթ Հերոնը։ Նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարին։
«Լոկին» բաղկացած է վեց սերիայից և 2021 թվականի մայիսից հասանելի է Disney+ հարթակում։