Այս սերիալի մասին

«Պարկ ավենյու, 666», ամերիկյան հեռուստասերիալ, որ նկարահանվել է Գաբրիելա Փիրսի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարում են Ռեյչել Թեյլորը, Դեյվ Էնաբլը, Վանեսա Ուիլյամսը և Թերրի Օ’Քուինը։ Սերիալը պատմում է Միջին Արևմուտքից երիտասարդ ընտանեկան զույգի մասին, որը տեղափոխվում է Նյու Յորք և բնակություն հաստատում Մանհեթենում գտնվող բնակելի համալիրում, որը ղեկավարում է խորհրդավոր ամուսնական զույգը։
ABC-ն պաշտոնապես պատվիրել է առաջին եթերաշրջանը 2012 թվականի մայիսի 11-ին, իսկ նրա պրեմիերան կայացել է սեպտեմբերի 30-ին։ Նոյեմբերի 16-ին ABC-ն փակել է սերիալը ցածր վարկանիշի պատճառով, սակայն հետո հայտարարել է, որ թեև սերիալը չի շարունակվի մինչև եթերաշրջանի ավարտը, բայց կցուցադրվեն նկարահանված բոլոր 13 էպիզոդները։ Չնայած այդ հայտարարությունը՝ հեռուստաալիքը եթերից հանել է շոուն դեկտեմբերին և ցուցադրել եզրափակիչ էպիզոդները 2013 թվականի ամռանը։