Գուրրեն Լագաննը, որը Ճապոնիայում հայտնի է նաև Tengen Toppa Gurren Lagann անունով, ճապոնական մեխա անիմե սերիալ է, որի անիմացիան մշակել է Gainax ստուդիան, և որը արտադրվել է Aniplex-ի և Konami-ի միահամուռ ուժերով։ Այն բաղկացած է քսանյոթ սերիայից, որոնք եթեր էին դուրս գալիս 2007 թ․ ապրիլի 1-ից 2007 թ․սեպտեմբերի 30-ը ճապոնական TV Tokyo հեռուստաալիքով։ Անիմեի ռեժիսոր էր հանդիսացել Հիրոյուքի Իմաիաշին, իսկ սցենարը գրվել էր փորձառու թատերագիր Կազուքի Նաքաշիմայի կողմից։ Սերիալի ցուցադրումից հետո լույս տեսավ «Gurren-Lagann: ore no ganmen pika pika» 12-րոպեանոց հատուկ սերիան։ Սրանից բացի լույս տեսան երկու լիամետրաժ ֆիլմեր, որոնց պարունակությունը նման էր սերիալի պարունակությանը՝ բացառությամբ մի քանի տեսարանների։
ANN-ի կարծիքով՝ «այս ստեղծագործությունը «Եվանգելիոնի» նման նորարարական չէ, և նրա ոգին ավելի շատ համապատասխանում է «Gunbuster 2» անիմեին։ Սակայն սա բացարձակապես չի խանգարում այն դիտելիս հաճույք ստանալուն»։
Գուրրեն Լագաննում գործողությունները տեղի են ունենում երևակայական ապագայում, որտեղ Երկիրը կառավարում է Սպիրալային Արքա Լորդգենոմը, որ ստիպում է մարդկությանը ապրել առանձնացված ստորգետնյա գյուղերում։