Այս սերիալի մասին

Դեպի երազանք, հարավկորեական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է KBS2 հեռուստաալիքով 2011 թվականին։ Սերիալում նկարահանվել են miss A խմբի անդամ Բե Սու Ջինը, Կիմ Սու Հյոնը, T-ara խմբի անդամ Համ Եոն Ջոնգը, երգչուհի Լի Ջի Ընը, և 2PM խմբի անդամներ Թեքենը և Ու Յանգը։
Դրաման հայտնի էր դեռահասների շրջանում, և երկու ամսվա ընթացքում այն ունեցավ 18 - 20 տոկոս վարկանիշ։ Հատուկ սերիան, որում դերասանները անցկացրել են «Դեպի երազանք հատուկ համերգը», Սեուլում, ցուցադրվել է 2011 թվականի մարտի 1- ին։
Սերիալի շարունակությունը, Դեպի երազանք 2 անունով, ցուցադրվել է մեկ տարի անց, բայց արդեն նոր դերասանական անձնակազմով։
Կրկնությունները ցուցադրվել են KBS հեռուստաալիքով, 2013 թվականի օգոստոսի 12- ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 5- ը, ժամը 13։ 00 «KBS News 12» հաղորդումից անմիջապես հետո։