Այս սերիալի մասին

Մուրիմ դպրոց, 2016 թվականի հարավկորեական հեռուստասերիալ, գլխավոր դերերում խաղացել են Լի Հյոն Ուն, Լի Հոնգ Բինը, Սո Յե Ջինը և Ջոնգ Յու Ջինը։ Այն սկսել են ցուցադրել 2016 թվականի հունվարի 11- ից մինչև 2016 թվականի մարտի 8- ը, KBS2 հեռուստաալիքով, ամեն երկուշաբթի և երեքշաբթի օրերին, Կորեայի ժամանակով 21:55։ Դրամայի գործողությունները կատարվում են առեղծվածային Մուրիմ անունով դպրոցում, որը իր աշակերտներին սովորեցնում է արժանիքներ, այդ թվում ազնվություն, հավատ, զոհաբերել և շփում։ Դպրոցի ուսուցիչները և աշակերտները գալիս են տարբեր երկրներից և յուրաքանչյուրը ունի իր պատմությունը։