Այս սերիալի մասին

Կեսգիշերը Փերա փելեսում, 2022 թվականի դրամա ժանրի թուրքական պատմական հեռուստասերիալ, որի ռեժիսորը Էմրե Շահինն է։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Հազալ Քայան, Թանսու Բիչերը և Սելահաթին Փաշալըն։ Հեռուստասերիալը Netflix հարթակում թողարկվել է 2022 թվականի մարտի 3-ին։ Առաջին եթերաշրջանը բաղկացած է 8 հեռուստասերիայից։ Իրադարձությունները տեղի են ունենում Ստամբուլի Փերա փելես իրական հյուրանոցի շուրջ։ Նկարահանված է Չարլզ Քինգի «Կեսգիշերը Փերա փելեսում. ժամանակակից Ստամբուլի ծնունդը» վեպի հիման վրա։