Այս սերիալի մասին

«Թոմը և Ջերին։ Մանկության տարիներ» կամ «Թոմը և Ջերին մանուկ ժամանակ», անիմացիոն մուլտսերիալ, որը պատմում է Թոմի և Ջերիի մանկության արկածների մասին։ Պրեմիերան կայացել է FOX ալիքով 1990 թվականի սեպտեմբերի 8-ին և տևել է մինչև 1993 թվականի դեկտեմբերի 10-ը։ Ավելի ուշ մուլտսերիալը հեռարձակվել է աշխարհի բազում ալիքներով և շատ անգամ վերաթողարկվել է VHS և DVD ձևաչափով։
«Թոմն ու Ջերին մանկությունում» մուլտսերիալը մի քիչ նման է դասական «Թոմին ու Ջերիին», բայց բռնության մակարդակը այստեղ այնքան էլ շատ չէ։ Բացի դրանից՝ Թոմը և Ջերին հաճախ չեն օգտագործում գործիքներ կամ զենքեր՝ միմյանց վրա հարձակվելու համար, և դրա տեղը ուղղակի հետապնդում են միմյանց։ Ինչպես միշտ, կատվիկ Թոմը միշտ փոձում է բռնել մկնիկ Ջերիին, ինչը հաճախ հանգեցնելում է անհաջող իրավիճակների։ Սերիալում ցուցադրված է Սպայկի և Տայկի արկածները, նաև՝ Դրուպի և իր որդու՝ Դրիպպլայի դիմակայությունը չար գայլի՝ Մաքվուլֆոմի դեմ։ Մուլտֆիլմի դուրս գալուց հետո FOX KIDS-ում ցուցադրել են «Դրուպի-սուպերցուլ» մուլտֆիլմի սփին-օֆֆը։
Ռուսաստանում մուլտսերիալի պրեմիերան կայացել է 1995 թվականի ՆՏՎ ալիքով՝ կրկնօրինակված թարգմանությամբ։ Ռուսերենով բոլոր դերերը հնչյունավորել են դերասաններ Ալեքսեյ Բորզունովը, Ալեքսանդր Սոլովյովը և Լյուդմիլա Գնիլովան։