
Offers every month
Հաճախ տրվող հարցեր
Play Pass-ի բաժանորդագրության շնորհիվ ամեն ամիս ձեզ հասանելի կդառնան բացառիկ առաջարկներ թոփ խաղերում, ինչպես նաև ավելի քան 1000 խաղերի ու հավելվածների կատալոգը։ Կատալոգի խաղերն ու հավելվածներն առանց գովազդի են, և ամբողջ վճարովի բովանդակությունն ապակողպված է։
Կատալոգը ներառում է ավելի քան 1000 խաղ ու հավելված, որոնք հասանելի են առանց լրացուցիչ վճարի։ Play Pass-ի կատալոգում ներառված բոլոր խաղերում և հավելվածներում գովազդը հեռացված է, իսկ հավելվածներից գնումներն ապակողպված են։ Բաժանորդները կարող են գտնել այս խաղերն ու հավելվածները Play Խանութ հավելվածի Play Pass բաժնում։ Դրանք նաև նշված են Play Pass նշանակով Google Play-ի այլ բաժիններում։
Բաժանորդները ստանում են ամենշաբաթյա բացառիկ առաջարկներ որոշակի թոփ խաղերում, որոնք ներառված չեն Play Pass-ի կատալոգում։ Դրանք կարող են լինել զեղչեր կամ խաղային տարրերի հատուկ առաջարկներ։ Առաջարկները հասանելի չեն փորձաշրջանների ժամանակ և Play Pass-ի կատալոգում ներառված խաղերի համար։ Դրանք պետք է ակտիվացվեն Google Play Billing-ի վճարման եղանակի միջոցով։
Play Pass-ի կատալոգում ներառված խաղերում և հավելվածներում, որոնք դուք արդեն ունեք, կհեռացվի գովազդը, իսկ ամբողջ վճարովի բովանդակությունը կապակողպվի։
Ընտանեկան խմբի կառավարիչը կարող է ընտանեկան դարանի միջոցով անվճար կիսվել Play Pass բաժանորդագրությամբ ընտանիքի մինչև 5 անդամի հետ։ Ընտանիքի անդամները պետք է Play Pass-ն ակտիվացնեն իրենց հաշվում։ Ամենամսյա առաջարկները և մյուս առավելությունները հասանելի են միայն ընտանեկան խմբի կառավարչին։