«Ֆրանսերենի առաջին ուղեցույցը» դյուրին եւ արդյունավետ հավելված է, որը հնարավորություն կտա անել առաջին, սակայն հաստատուն քայլ ֆրանսերեն լեզվի ուսուցման ճանապարհին։
Այն հիմնված է առավելագույն արդյունավետ մեթոդների (ներառյալ հայտնի շվեդ պոլիգլոտ Էրիկ Գուներմարկի նվազագույն ակտիվ բառապաշարի) եւ բազմաթիվ մարդկանց, այդ թվում նաև այս հավելվածի ծրագրավորողների, իրական փորձի վրա։
Ցանկացած օտար լեզվի ուսուցումը ենթանդրում է նվազագույն, այսպես կոչված "գործնական" բառապաշարի յուրացում, որը սկսնակներին հնարավորություն է տալիս է հաղորդակցվել կամ հասկանալիորեն արտահայտվել։ Սովորողների խնդիրն է որքան հնարավոր է շուտ յուրացնել նվազագույն ակտիվ բառապաշարը, որը ներառում է ամենից կարևոր եւ գործածական բառերն ու բառակապակցությունները։
Դասընթացը ուղեկցվում է ֆրանսերեն եւ մայրենի լեզվով բառերի եւ արտահայտությունների արտասանությամբ: Հետեւաբար, կարելի է օգտագործել հավելվածը ականջակալայի (headphone) ռեժիմում:
Մեր հավելվածը լիովին ինքնավար է եւ ինտերնետ կապի կարիք չունի:
Այսպիսով կարող էք վայելել ֆրանսերենի ուսուցում ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում:
Հավելվածը բաղկացած է 4 հիմնական բաժիններից
1. «Ֆրանսերենի ընթերցման կանոնները»
Ներկայացված են ընթերցանության հիմանկան կանոնները
2. «Լսեք եւ կրկնեք»
Դուք կարող եք կարդալ, լսել եւ կրկնել ֆրանսերեն լեզվի ակտիվ բառերն ու արտահայտությունները։ Հնարավորություն կա ցուցակից հեռացնելու այն բառերը, որոնք արդեն յուրացվել են։
3. «Բառարան»
Թույլ է տալիս "թերթել" ֆրանսերենի բոլոր ակտիվ խոսքերն ուարտահայտությունները, ինչպես նաեւ փնտրել որոնման միջոցով։ Բացի ֆրանսերենից որոնման համակարգը գործում է մի քանի լեզուներով (ներկայումս անգլերեն, ռուսերեն եւ հայերեն): Հնարավորություն կա կառավարել բառերի "յուրացվածության" կարգավիճակը։
4. "Տարրական քերականություն"
Այստեղ ներկայացված են ֆրանսերեն լեզվի քերականության հիմնական կանոնները պարզեցված տեսքով:
5. «Վարժություններ»
Բջջային դաստիարակ կարող է ստուգել ձեր առաջընթացը 25 վարժություններով եւ գնահատել գիտելիքները: Լավագույն արդյունքը կպահպանվի:
6. Տարրական քերականություն
7․ Ֆրանսիական լավագույն ռադիո կայանների (Nostalgie Chanson Francaise, France Info, France Inter, France Culture) ունկնդրում
Կարգավորումներ։ ուսուցման լեզուն ֆրանսերենից անգլերեն կամ ռուսերեն փոխելու հնարավորություն։
Հավելվածը անվճար է եւ առանց գովազդի:
Նվիրվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը տեղի կունենա Հայաստանում 2018 թվականին:
Անկասկած Դուք կարող եք հասնել փաստացի արդյունքների «Ֆրանսերենի առաջին ուղեցույցը» հետ։
Բեռնելով մեր հավելվածը Դուք կկատարեք ֆրանսերեն սովորելու հաստատուն քայլ:
Վերջին թարմացումը՝
27 դեկ, 2019 թ.