Գործարկեք ձեր Canon Zoemini լուսանկարչական մինի տպիչը և Canon Zoemini S վայրկենական տեսախցիկով տպիչները Canon Mini Print հավելվածի միջոցով: Անհատականացրեք ձեր լուսանկարները կպչուն պիտակներով, տեքստով, շրջանակներով, զտիչներով և այլ հնարավորություններով: Նկարեք լուսանկարներ՝ պահը հավերժացնելու համար կամ օգտվեք ձեր նախընտրելի սոցիալական կայքերում և ամպային հաշիվներում առկա լուսանկարներից՝ ստեղծագործ աշխատանքի և համօգտագործելու համար: Երբ ձեր գլուխգործոցը պատրաստ լինի, ուղարկեք այն տպվելու և 2x3 դյույմանոց կպչուն պիտակների տպածոների միջոցով զարդարեք ձեր սենյակը, նոթբուքը, պահարանը, հայելին, աշխատասեղանը... դե, գրեթե ամեն ինչ:
Վայելեք այս զվարճալի գործառույթները Canon Mini Print հավելվածի միջոցով: Սկսելու համար պարզապես կապակցեք տպիչը Bluetooth-ի միջոցով:
ԿՊՉՈՒՆ ՊԻՏԱԿՆԵՐ
-Ավելացրեք կպչուն պիտակներ ձեր լուսանկարներին և համօգտագործեք, ուղարկեք և տպեք դրանք
ՇՐՋԱՆԱԿՆԵՐ ԵՎ ԶՏԻՉՆԵՐ
-Վերածեք ձեր պատկերը տարբեր տեսարանների զտիչների և շրջանակների օգնությամբ
ՏԵՔՍՏ ԵՎ ՆԿԱՐ
-Ավելացրեք տեքստ և նկար, որպեսզի ճշգրիտ կարողանաք փոխանցել ձեր միտքը
ՍԱԼԻԿԻ ՏՊՈՒՄ
-Տպեք ձեր հիշարժան պահերով նկարը սալիկի տպման միջոցով և վերածեք մեկ պատկերը մի քանի սալիկներից հավաքվող լուսանկարի
ԿՈԼԱԺԱՅԻՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
-Խառնեք մի քանի լուսանկար և համընկացրեք՝ ձեր հիշողությունները հավերժացնելու համար
ՆԱԽԱԿՏՐՎԱԾ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
-Զվարճացեք տպագրությամբ Canon-ի նախակտրված կպչուն պիտակներով թղթի միջոցով
Վերջին թարմացումը՝
26 օգս, 2024 թ.