Եթե դուք փնտրում եք գրաֆիկական հաշվիչ, որն աշխատում է թեթև և համաչափ, ուրեմն դուք այն գտել եք: Mathlab-ից գրաֆիկական այս հաշվիչը գիտական գրաֆիկական հաշվիչ է, որը ներառում է նաև հանրահաշվական հաշվիչ, այն միանգամայն անհրաժեշտ և պարզ գործիք է, բոլոր նրանց համա ում անհրաժեշտ է ավելի քան կարող է առաջարկել հասարակ հաշվիչը: Այն նախագծված է մեծ, ծախսատար և հիմնականում ձեռքի ռեժիմում աշխատող հաշվիչներին փոխարինելու համար, որն աշխատում է կամայական Android օպերացիոն համակարգով ղեկավարվող սարքի (սմարթֆոն կամ ձեռքի համակարգիչ) վրա:
Ավելին, Mathlab-ի կողմից նախագծված այս գրաֆիկական հաշվիչը Android սարքի էկրանին ցուցադրում է հաշվարկի ողջ ընթացքն այնպես, որ այն հնարավորություն է ընձեռնում օգտագործողին նաև հասկանալ այն և ըմբռնել ավելի խորությամբ:
Առաջինը՝ այն հանդիսանում է հրաշալի գիտական հաշվիչ, որը նաև էկրանին ցուցադրում է հաշվարկի միջանկյալ փուլերը նույնպես: Այն հնարավորություն է տալիս տեսնել և սովորել հաշվարկման ողջ ընթացքը, հասկանալ վերջնական պատասխանը գտնելու մեթոդը:
Երկրորդը՝ հաշվիչի գրաֆիկական հնարավորությունները միանգամայն ապշեցուցիչ են: Ոչ միայն այն պատճառով, որ այս հաշվիչն ի վիճակի է նկարել գրաֆիկները, այլ նաև այն պատճառով, որ այն ավտոմատիկորեն գեներացնում է x- և y- արժեքներն ում կոռեկտ ցուցադրում դրանք:
վիդեո: https://youtu.be/6BR8Lv1U9kA
օգտագործել օրինակներ և ցուցումներ պարունակող ինտերնետային
https://help.mathlab.app էջում եղած ամբողջ տվյալներից:
http://translate.google.com/translate?hl=en&sl=en&tl=hy&u=https://help.mathlab.app
PRO առանձնահատկությունները
* եռաչափ (3D) գրաֆիկներ
* Ամբողջ էկրանով
* 9 աշխատանքային տարածքներ
* Գրադարանում հաստատունների և ֆունկցիաների պահպանում
* Ինտերնետ կապն անհրաժեշտ չէ
* Գովազդի բացակայություն
Գիտական հաշվիչ
* հանրահաշվահակն արտահայտությունների՝ +,-,*,/,÷, հաշվում
* քառակուսի արմատ, խորանարդ և ավելի բարձր աստիճանի արմատների հաշվում
* էքսպոնենցիալ և լոգարիթմական ֆունկցիաների հաշվում՝ ln, log
* եռանկյունաչափական ֆունկցիաներով հաշվարկներ՝ sin π/2, cos 30°, ...
* հիպերբոլիկ եռանկյունաչափական ֆունկցիաներ՝ sinh, cosh, tanh, ... (սեղմած պահել "e" կոճակը անցում կատարելու համար)
* հակադարձ ֆունկցիաներ (սեղմած պահել համապատախան ուղիղ ֆունկցիայի կոճակը)
* կոմպլեկս թվեր, կոմպլեկս փոփոխական ունեցող բոլոր ֆունկցիաները
* ածանցյալներ՝ sin x' = cos x, ... (սեղմած պահել x^n կոճակը)
* գիտական նշումներ, նշանակումներ (ակտիվացնել մենյուի միջոցով)
* տոկոսի ռեժիմ
* հիշել/ներբեռնել պատմությունը
Գրաֆիկական հաշվիչ
* միաժամանակ մի քանի ֆունկցիաների գրաֆիկների հնարավորություն
* մինչև երկրորդ կարգի անբացահայտ ֆունկցիաներ (էլիպս 2x^2+3y^2=1, և այլն)
* բևեռային գրաֆիկներ (r=cos2θ)
* պարամետրական ֆունկցիաներ, մուտքագրել յուրաքանչյուր պարամետրական կախումը նոր տողում (x=cos t, y=sin t)
* բոլոր գրաֆիկներում ֆունկցիաների արմատներն ու կրիտիկական կետերը ( ֆունկցիայից ձախ ընտրել “ցուցադրել կոորդինատները գրաֆիկի վրա” վանդակը, սեղմել գրաֆիկ կոճակը վերին մենյուի մեջ՝ կոորդինատները որպես ցուցակ ցուցադրելու համար)
* ֆունկցիաների հատման գրաֆիկը (x^2=x+1)
* ֆունկցիաների արժեքների և լանջերի հետևում
* գրաֆիկների “սահեցում” և մասշտաբների փոփոխում
* սեղմել խոշորացնելու համար
* լանդշաֆտային կողմնորոշմամբ լիաէկրան գրաֆիկներ
* ֆունկցիոնալ աղյուսակներ
* պահպանել գրաֆիկները որպես նկարներ
* պահպանել աղյուսակները որպես csv տիպի ֆիլեր
Կոտորակներ հաշվիչ
* պարզ և բարդ կոտորակներ 1/2+1/3=5/6
* խառը թվեր, օգտագործել օգտագործել դատարկ տարածություն՝ արժեքները մուտքագրելու համար 3 1/2
Հանրահաշվական հաշվիչ
* գծային հավասարումներ x+1=2->x=1
* քառակուսի հավասարումներ x^2-1=0->x=-1,1
* ավելի բարձր աստիճանի բազմանդամների արմատների մոտարկում
* գծային հավասարումների համկարգեր, մեկ տողում գրել մեկ հավասարում, x1+x2=1, x1-x2=2
* բազմանդամների բաժանում սյուներով
* բազմանդամի ընդլայնում
Մատրիցաների հաշվարկիչ
* մատրիցական և վեկտորական գործողություններ
* սկալյար արտադրյալ (սեղմել * կոճակը), վեկտորական արտադրյալ
* որոշիչ (դետերմինանտ), հակադարձ, նորմ, տրանսպոնացում, հետք
Վերջին թարմացումը՝
16 հլս, 2023 թ.