Google Home

4,1
2,73 մլն կարծիք
500 մլն+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
Բոլորի համար
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

Google Home հավելվածում դուք կարող եք կարգավորել և կառավարել Google Nest, Google Wifi, Google Home և Chromecast սարքերը, ինչպես նաև խելացի տան հազարավոր համատեղելի արտադրանքներ, օրինակ՝ լամպեր, տեսախցիկներ, թերմոստատներ և այլն՝ բոլորը Google Home հավելվածից։

Միացրեք լույսերը, կարգավորեք թերմոստատը կամ ազդանշան ստացեք, երբ մուտքի դռան մոտ մարդ կամ փաթեթ կա։ Wear OS-ում Google Home-ը հասանելի կլինի որպես նախնական տարբերակ, քանի որ մենք շարունակում ենք ավելացնել կարգավորումներ և կատարել բարելավումներ։

Մեկ հավելված ամբողջ տան համար։
«Գլխավոր էջ» ներդիրը տրամադրում է ձեր պարբերական գործողությունների դյուրանցումները, օրինակ՝ երաժշտություն նվագարկելու կամ ֆիլմ դիտելուց առաջ լույսերն անջատելու։ Այս ամենը կարող եք կառավարել մեկ կամ երկու հպումով՝ ավելի արագ անելով ձեր ուզած գործողությունը։ «Ֆիդ» ներդիրում առանձնացված են ձեր տան կարևոր իրադարձությունները մեկ վայրում։ Այստեղ դուք կգտնեք նաև խորհուրդներ, թե ինչպես ավելի արդյունավետ օգտագործել ձեր սարքի հնարավորությունները և օպտիմալացնել տան կարգավորումները։

Ստեղծեք ծրագրեր, որոնց օգնությամբ կարող եք միացնել համատեղելի լամպերը, տեղեկանալ եղանակի մասին, լսել նորություններ և կատարել այլ գործողություններ մեկ պարզ հրամանի միջոցով։

Տեսեք ձեր տան համատեղելի սարքերի բոլոր ակտիվ ձայնահոսքերն ու տեսահոսքերը մեկ տեղում, կարգավորեք դրանց ձայնը, անցեք մյուս կատարմանը կամ արագ փոխեք նվագարկող բարձրախոսները։

Ակնթարթորեն պատկերացում կազմեք, թե ինչ է կատարվում տանը։
Google Home հավելվածի օգնությամբ դուք կտեսնեք, թե ինչ իրավիճակ է ձեր տանը, և ոչինչ բաց չեք թողնի։ Ցանկացած ժամանակ մուտք գործեք ձեր տուն և տեսեք վերջին իրադարձությունների ամփոփումը: Դուք նաև կարող եք ծանուցում ստանալ, եթե ձեր բացակայության ընթացքում որևէ կարևոր իրադարձություն է տեղի ունենում։

Կարգավորեք ձեր Nest Wifi և Google Wifi սարքերը րոպեների ընթացքում Google Home հավելվածի օգնությամբ։ Ստուգեք ցանցի արագությունը, կարգավորեք հյուրերի ցանցը և հեշտությամբ կիսվեք ձեր Wi-Fi-ի գաղտնաբառով ընտանիքի անդամների ու ընկերների հետ։ Օգտագործեք ծնողական վերահսկողության գործիքները, օրինակ՝ Wi-Fi-ի հասանելիության դադարեցումը, համացանցում երեխաների անցկացրած ժամանակը կառավարելու համար։ Ընտրեք թրաֆիկի տեսակներ (օր․՝ տեսակոնֆերանսներ և առցանց խաղեր) կամ սարքեր՝ դրանց ձեր ցանցում առաջնահերթություն տալու համար։ Ստացեք ավելի շատ տեղեկություններ ձեր ցանցի մասին՝ նոր սարքի միացման մասին ծանուցումից մինչև անսարքությունների վերացման մասին մանրամասն ցուցումներ։

Ձեր տվյալները հուսալի պաշտպանության տակ են։
Google-ի բոլոր արտադրանքները միավորված են աշխարհում անվտանգության ամենաառաջադեմ ենթակառուցվածքներից մեկի ներքո։ Ձեր Google հաշվի անվտանգության ներկառուցված համակարգը ավտոմատ ճանաչում և արգելափակում է բոլոր սպառնալիքները նախքան դրանք կհասնեն ձեր անձնական տեղեկություններին՝ այդպիսով ապահովել ձեր տվյալների անխափան պաշտպանությունը։

Ձեր գաղտնիությունը ձեր վերահսկողության տակ է։
Կառավարեք ձեր Google Օգնականի հետ կատարած գործողությունների պատմությունը, գաղտնիության կարգավորումները, անհատական կարգավորումներն ու անձնական տվյալները։ Հետևեք ձեր գործողություններին և ջնջեք դրանք ձեռքով կամ կարգավորեք դրանց ավտոմատ ջնջումը։ Պաշտպանեք ձեր անձնական տվյալները Google Օգնականին ուղղված ձայնային հրահանգի միջոցով։ Պարզապես հարցրեք․ «Where can I change my privacy settings?» (որտե՞ղ կարող եմ փոխել գաղտնիության կարգավորումները)՝ գաղտնիության և անվտանգության վերաբերյալ ամենատարածված հարցերի պատասխանները ստանալու համար։

Այցելեք Google Nest-ի անվտանգության կենտրոն (safety.google/nest)՝ իմանալու, թե ինչպես է Google-ը պաշտպանում ձեր անձնական տեղեկություններն ու գաղտնիությունը։

* Որոշ արտադրանքներ և գործառույթներ ոչ բոլոր երկրներում են հասանելի։ Անհրաժեշտ է ունենալ համատեղելի սարքեր:
Վերջին թարմացումը՝
29 ապր, 2024 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Տեղադրություն, Անձնական տվյալներ ու ևս 6
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել
Անվտանգությունը ստուգվում է անկախ փորձագետների կողմից
'> -->
Չի գտնվել
Պահանջվող URL-ը չի գտնվել այս սերվերում: