Vivaldi բրաուզեր

4,5
71,5 հզր կարծիք
5 մլն+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
Բոլորի համար
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

Vivaldi-ն նոր բրաուզեր է՝ ներկառուցված գովազդի արգելափակիչով, հետևումից պաշտպանությամբ և այլ օգտակար հնարավորություններով։ Աշխատեք յուրահատուկ համակարգչային ոճի ներդիրներով, երկկողմանի գաղտնագրմամբ սինքրոնացումով, մուգ և գաղտնի ռեժիմներով։ Ներբեռնեք անվճար և աշխատեք արագ, գրառեք նոթեր բրաուզերում և արտապատկերեք ամբողջական էջեր։


⛔️ Գովազդների ու հետևման արգելափակում
Արգելափակեք գովազդներն ու հետևումը՝ ավելի գաղտնի ու ապահով աշխատանքի համար։ Պահպանեք գաղտնիությունն ու հրաժեշտ տվեք նյարդայնացնող գովազդ-հոլովակներին, թռուցիկներին և ահարկու հետևմանը՝ Vivaldi-ով նավարկելիս։

🎨 Ճկուն օգտվողի ինտերֆեյս
Տվեք Ձեր բրաուզերին յուրահատուկ տեսք՝ շնորհիվ Vivaldi-ի ճկուն ինտերֆեյսի։ Նավարկեք մուգ/բաց ռեժիմներով, օգտագործեք նոր համակարգչային ոճի ներդիրներ և պահեք ամենաշատ օգտագործվող գործիքները ձեռքի տակ՝ կողային վահանակում։

🕵️‍♂️ Գաղտնի ռեժիմ
Զերծ պահեք Ձեր նավարկման պատմությունն ավելորդ տեղեկույթից՝ օգտագործելով գաղտնի ռեժիմը. որոնումները, այցելված կայքերը, քուքիներն ու ժամանակավոր ֆայլերը չեն պահվի Vivaldi-ի կողմից։

🛠 Ներդիրների հեշտ կառավարում
Արագ սահեցնելով գտեք բաց ներդիրներ, գաղտնի ներդիրներ, ինչպես նաև ներդիրներ, որոնք նոր եք փակել կամ բաց են մեկ այլ սարքի վրա։

🔄 Բերեք Ձեր տվյալները Ձեզ հետ
Ապահով սինքրոնացրեք Ձեր գաղտնաբառերը, էջանիշերը, նոթերը և պահեք Ձեր տվյալների գաղտնիությունը սարքերի միջև՝ օգտագործելով երկկողմանի գաղտնագրումը մեր սեփական՝ Իսլանդիայում գտնվող սերվերների վրա։

🏃‍♀️ Գործեք ավելի արագ
Ձեռքի տակ պահեք նախընտրելի կայքերն ու նավարկեք արագ՝ նոր ներդիրի էջում տարբեր Արագ կանչեր ավելացնելու շնորհիվ։

📝 Գրառեք նոթեր
Գրառեք Ձեր մտքերը, ստեղծելով նոթեր նավարկելիս, և ապահով սինքրոնացրեք դրանք Ձեր սարքերի միջև։

📸 Պահպանեք սքրինշոթներ
Պահպանեք ցանկացած կայքի սքրինշոթ էջի ողջ երկայնքի կամ միայն բրաուզերում երևացող մասի համար։ Կիսվեք դրանով։

🔎 Փոփոխեք որոնիչներն ակնթարթորեն
Օգտագործեք որոնիչի կարճ անունները՝ Vivaldi-ի հասցեի դաշտում մուտքագրելիս արագորեն մի որոնիչից մյուսին անցնելու համար։ Օրինակ՝ մուտքագրեք «d» DuckDuckGo-ի, կամ «w» Վիքիպեդիայի համար։

Vivaldi բրաուզերի հնարավորությունները
• Գաղտնագրված սինքրոնացում
• Էջի արտապատկերում
• Արագ կանչ՝ նախընտրած հղումների համար
• Նոթեր ձևաչափված տեքստի աջակցմամբ
• Գաղտնի ներդիրներ
• Մուգ ռեժիմ
• Էջանիշերի կառավարիչ
• Վերջերս փակված ներդիրներ
• Որոնիչների կարճ անուններ
• Ընթերցման ռեժիմ
• Ներդիրի կրկնօրինակում
• Ներբեռնումների կառավարիչ

Ներբեռնեք անվճար և նավարկեք ավելի արագ՝ նոր Vivaldi բրաուզերի հետ։ Հայտնեք մեզ, թե ինչ եք մտածում բրաուզերի ու դրա հնարավորությունների մասին՝ գրելով Ձեր կարծիքն այստեղ։

Vivaldi բրաուզերի մասին
Մենք կարծում ենք, որ բազմաթիվ մարդիկ ուզում են կարգավորել ու փոփոխել իրենց բրաուզերի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը, որպեսզի այն հարմարեցնեն իրենց։ Նրանք ուզում են ունենալ բազմաֆունկցիոնալ գործիքներ՝ առանց զոհաբերելու կատարողականությունը, գաղտնիությունը կամ անվտանգությունը։ Ու նրանք ուզում են լինել լսելի։

Ահա թե ինչու ենք մենք սարքում բրաուզեր, որն արագ է, հզոր ու ճկուն։ Բրաուզեր, որը հարգում է Ձեր գաղտնիությունն ու չի հետևում Ձեզ։ Բրաուզեր, որը հարմարվում է Ձեզ, այլ ոչ հակառակը։

Vivaldi բրաուզերը հասանելի է նաև համակարգիչների համար՝ աշխատող Windows, macOS կամ Linux օպերացիոն համակարգերով։

Իմացեք ավելին Vivaldi բրաուզերի ու մեր առաքելության մասին՝ այցելելով vivaldi.com։
Վերջին թարմացումը՝
12 ապր, 2024 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Հավելվածը տվյալներ չի հավաքում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների հավաքման մասին

Գնահատականներ և կարծիքներ

4,5
65,6 հզր կարծիք
Windows 10
10 դեկտեմբերի, 2022 թ.
Rio yereren mail
Սա օգտակա՞ր էր
Vivaldi Technologies
04 մայիսի, 2023 թ.
Hi, Thank you for your review! Please show Vivaldi to your friends and tell them why you use it. Also shoot us a note at forum.vivaldi.net if you have any questions.

Ինչ նոր բան կա

"Here's what's new in Vivaldi 6.6:

- Custom Wallpapers: Personalize your StartPage with your favorite images.
- Improved Vivaldi Translate helps translate webpages faster. Our privacy-friendly translation tool supports 108 languages.

Plus, browse with our powerful features such as Tab Stacks, Full-Page Capture tool, Reading List, Notes, encypted Sync, and Tracker and Ad Blocker.

Get the full story at vivaldi.com/blog. Spread the word & hit us with 5-stars!"