Երվանդ Օտյանը Հակոբ Պարոնյանին հաջորդած մյուս մեծ երգիծաբանն է հայ գրականության մեջ, «Ընկ. Բ. Փանջունին»՝ նրա լավագույն երկը։ Երգիծավեպը սատիրական վառ գույներով ցույց է տալիս, թե ինչպիսի աղետալի հետևանքների են հանգեցնում խելացնոր արարքները մի ազգային քաղաքական գործչի, որ ասպարեզ է նետվում և ճամարտակում մեծ գաղափարների անունից՝ դրանց էությունից ոչինչ չհասկանալով։ Գիրքը հիմնվում է Բեյրույթի «Սևան» հրատարակչական տան հետևյալ հրատարակությունների վրա՝ «Ընկեր Բ. Փանջունի ի Ծապլվար» (1962), «Ընկեր Բ. Փանջունի ի Վասպուրական» (1962), «Ընկեր Բ. Փանջունի տարագրության մեջ։ Իմ աշխարհահայացքները (դասախոսություններ օրվան հարցերուն շուրջ» (1969)։