Յուրովի ներկայացնելով կյանքի անվախճանությունը և մարդու երկրային կեցության դաժան օրենքը՝ գրողը միաժամանակ ընդգծում է մարդու տերունական իրավունքներն այս հին ու ծեր մոլորակի նկատմամբ և ի սկզբանե նրան վիճակված ճակատագրի անարդարացիությունը։ Մուղնեցյանի գաղափարական կողմնորոշումը, գեղարվեստական մտահղացման հիմնադրույթը մահվան անտեսանելի խավարումների բացարձակ հերքումն է, ուրեմն և՝ կյանքի պանծացումն ու անվերապահ շարունակելիության հաստատումը։