ESET Parental Control

Գնումներ հավելվածի միջոցով
3,7
25,2 հզր կարծիք
1 մլն+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
Բոլորի համար
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

Մենք գիտակցում ենք, թե որքան դժվար է սահմանափակել ձեր երեխաների մուտքը համացանց։ Մեր նպատակն է ձեզ վստահություն հաղորդել, որ սմարթֆոններ և պլանշետներ օգտագործելիս նրանք պաշտպանված են:

1. Եթե երեխաներին հնարավորություն տրվի, ապա նրանցից շատերը կգամվեն հեռախոսներին ողջ օրվա ընթացքում։ Հավելվածների վերահսկողություն գործառույթի միջոցով դուք կարող եք օրական խաղերի սահմանաչափ որոշել և սահմանափակել խաղերի ժամերը երեկոյան կամ դպրոցական ժամերի ընթացքում։ Այն ավտոմատ կերպով վերահսկում է հավելվածներն ու խաղերը և երեխաներին թույլ է տալիս օգտագործել միայն իրենց տարիքին համապատասխան բովանդակություն։

2. Երբ երեխաները համացանցում են, նրանք կարող են հանդիպել կեղծ տեղեկատվությամբ վեբկայքերի կամ մուտք ունենալ բռնություն պարունակող կամ չափահասների համար նախատեսված բովանդակություն։ Վեբի վերահսկողություն գործառույթն ապահովում է ձեր երեխաների անվտանգությունը համացանցում՝ նրանց հեռու պահելով ոչ պատշաճ էջերից։

3. Եթե ձեր երեխան դեռ չի եկել դպրոցից և չի պատասխանում հեռախոսազանգին, Երեխայի տեղորոշում գործառույթը կօգնի որոշել նրա հեռախոսի գտնվելու վայրը տվյալ պահին։ Բացի այդ, Տեղորոշում՝ ըստ նախանշված սահմանների գործառույթը հնարավորություն է տալիս ծանուցում ստանալ այն պահին, երբ երեխան մտնում է քարտեզի վրա նախանշված տարածք կամ դուրս գալիս դրանից։

4. Անհանգստանո՞ւմ եք, որ ձեր երեխայի մարտկոցը կարող է լիցքաթափվել և չեք կարողանա կապ հաստատել նրա հետ։ Տեղադրեք Մարտկոցի պաշտպանիչ, որը կսահմանափակի խաղեր խաղալու ժամանակը, եթե մարտկոցի մակարդակը ցածր լինի կանխադրված չափից։

5. Ձեր երեխան կարևոր առաջադրանք ունի կատարելու, սակայն անհանգստանում եք, որ դա անելու փոխարեն կխաղա՞ հեռախոսով։ Օգտագործեք Ակնթարթային արգելափակում գործառույթը՝ խաղերի և ժամանցային ծրագրերի ժամանակավոր արգելք կիրառելու համար։ Եթե երեխան ազատ ժամանակ ունի, կարող եք նաև ժամանակավորապես կասեցնել ժամային սահմանափակման կանոնը Արձակուրդի ռեժիմ-ի միջոցով։

6. Կանոնները շա՞տ խիստ են։ Նոր տեղադրված հավելվածը արգելափակվե՞լ է։ Երեխաները կարող են բացառություն խնդրել, իսկ ծնողները կարող են ակնթարթորեն հաստատել կամ մերժել խնդրանքները։

7. Ցանկանո՞ւմ եք փոխել կանոնների կարգավորումները: Համակարգչով կամ բջջային հեռախոսով home.eset.com կայքից մուտք գործեք ESET HOME և փոխեք դրանք հեռակա կարգով: Եթե դուք, որպես ծնող, նույնպես օգտագործում եք Android սմարթֆոն, ապա տեղադրեք մեր հավելվածը ձեր հեռախոսում ծնողական ռեժիմով, և դուք ակնթարթային ծանուցումներ կստանաք:

8. Չե՞ք կարողանում հեռախոսով կապ հաստատել ձեր երեխայի հետ: Ստուգեք Սարքեր բաժինը՝ պարզելու, թե արդյոք դրանք անջատել են ձայնը կամ ցանցից դուրս են։

9. Ձեր երեխաներն ունե՞ն մեկից ավելի սմարթֆոններ կամ պլանշետներ: Մեկ լիցենզիան կարող է ներառել բազմաթիվ սարքեր, որպեսզի ձեր ամբողջ ընտանիքը պաշտպանված լինի:

10. Ցանկանո՞ւմ եք իմանալ ձեր երեխայի հետաքրքրությունները, և թե որքան ժամանակ է անցկացրել հեռախոսով աշխատելու վրա։ Զեկույցները ձեզ մանրամասն տեղեկություններ կտան։

11. Լեզվական խոչընդո՞տ կա։ Մի անհանգստացեք, մեր հավելվածը հաղորդակցվում է երեխաների հետ 30 լեզուներով։



ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս հավելվածն օգտվում է Սարքի ադմինիստրատորի թույլտվությունից։ Մենք կարող ենք ապահովել, որ.
- Երեխաները չկարողանան ապատեղադրել ESET Parental Control-ը առանց ձեր գիտության։
Այս հավելվածն օգտվում է Հասանելիության ծառայություններից։ ESET-ը կկարողանա:
- Անանուն կերպով պաշտպանել ձեր երեխաներին ոչ պատշաճ առցանց բովանդակությունից։
- Չափել այն ժամանակը, որը ձեր երեխաներն անց են կացնում խաղեր խաղալով կամ հավելվածներ օգտագործելով։

ESET Parental Control-ի կողմից պահանջվող թույլտվությունների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ՝ https://support.eset.com/kb5555
Վերջին թարմացումը՝
06 հնս, 2024 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Տեղադրություն, Անձնական տվյալներ ու ևս 4
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել

Գնահատականներ և կարծիքներ

3,7
23,8 հզր կարծիք
Astx Movsisyan
06 սեպտեմբերի, 2021 թ.
Shat vat cragir ee😌
7 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Սա օգտակա՞ր էր
ESET
07 սեպտեմբերի, 2021 թ.
Hello, thank you for your rating. Can you tell us more about why you are not satisfied with our product? Please message us at play@eset.com, so we can help you out with any issues. And don’t forget that you can change your app rating at any time! Thank you!

Ինչ նոր բան կա

- Bug fixes and optimization