Google Kids Space

3,6
3,16 հզր կարծիք
10 մլն+
Ներբեռնումներ
Հաստատված է ուսուցիչների կողմից
Տարիքային սահմանափակումներ
Բոլորի համար
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

Google Kids Space-ը պլանշետների համար նախատեսված տարբերակ է՝ անհատականցվող հիմնական էկրանով և որակյալ բովանդակության դարանով մինչև 9 տարեկան երեխաների համար։ Երեխաները կարող են անհատականացնել իրենց պրոֆիլը եզակի ավատարների միջոցով և ստանալ առաջարկներ՝ հիմնված իրենց հետաքրքրությունների վրա, իսկ ծնողները՝ սահմանափակումներ կիրառել Ծնողական վերահսկողության միջոցով։

Google Kids Space-ից օգտվելու համար երեխան պետք է ունենա Google հաշիվ և համատեղելի Android սարք։

Ուսուցիչների կողմից հաստատված հավելվածներ և խաղեր
Google Kids Space-ը ներառում է Google Play-ի հավելվածներ ու խաղեր, որոնք հաստատվել են ուսուցիչների, մանկավարժների և մեդիա ոլորտի մասնագետների կողմից։ Ուսուցիչների կողմից հաստատված հավելվածները համապատասխանում են երեխաների տարիքային խմբին, մշակված են խնամքով և զվարճալի ու ոգեշնչող են։

Եթե ծնողներն ուզում են ավելի շատ ազատություն տալ երեխաներին և հասանելի դարձնել Google Kids Space-ից դուրս առաջարկներ, նրանք կարող են ավելի շատ բովանդակություն ավելացնել Google Play Խանութից՝ ծնողների ընտրացանկի միջոցով

Մասնագետների կողմից երեխաների համար ընտրված գրքեր
Play Գրքերի կատալոգը ստեղծվել է փորձառու մասնագետների կողմից՝ սերմանելու սեր ընթերցանության նկատմամբ։ Գրավիչ վերնագրերով և հայտնի հերոսներով կատալոգը ներառում է դասական ու ժամանակակից գրքեր՝ նվիրված տարբեր թեմաների՝ բեռնատարներից մինչև բալետ։ Երեխաները կարող են բացահայտել նոր հետաքրքրություններ կամ վերհիշել սիրելի պատմությունները։

Առաջարկվող հավելվածներ՝ զարգացնող բովանդակությամբ
YouTube Kids-ի տեսանյութերը, որոնք հետաքրքրություն են առաջացնում ձեռագործ աշխատանքի և խաղի նկատմամբ, կարող են ոգեշնչել երեխաներին ստեղծագործել, բացահայտումներ անել և զարգացնել իրենց հմտությունները։ Երեխաները կգտնեն տեսանյութեր ամեն ինչի մասին՝ պարզ նկարչությունից մինչև զվարճալի գիտական նախագծեր։ Դիտելով սիրած թեմաների և կերպարների մասին տեսանյութերը՝ նրանք կարող են սովորել, երգել կամ զվարճանալ։

Մշակման ժամանակ հաշվի է առնվել մանկական հետաքրքրասիրության գործոնը
Անկախ նրանից, թե ինչ հետաքրքրություններ ունի երեխան՝ կենդանիներ, թե ձեռքի աշխատանք, նա միշտ դառնում է այդ գործի փոքրիկ մասնագետ։ Google Kids Space-ը ստեղծվել է՝ օգնելու երեխաներին բացահայտել իրենց վերջին հետաքրքրությունները և ավելի շատ գիտելիքներ ստանալ նոր և հետաքրքիր եղանակներով։ Մուտք գործելով հաշիվ՝ երեխաները կարող են նույնիսկ անհատականացնել իրենց պրոֆիլը՝ ստեղծելով սեփական կերպարները։

Նշեք սահմանափակումներ Ծնողական վերահսկողության միջոցով
Google-ի Family Link հավելվածի ծնողական վերահսկողության օգնությամբ դուք կարող եք ձեր սարքից վերահսկել երեխայի գործողությունները՝ կառավարելով Google Play-ի բովանդակությունը, նշելով սարքի օգտագործման ժամանակի սահմանաչափեր և կատարելով այլ կարգավորումներ։

Կարևոր տեղեկություններ
Google Kids Space-ը փոխակերպում է ձեր երեխայի պլանշետի հիմնական էկրանը։ Երեխաները կարող են դասավորել իրենց ծանոթ և սիրելի նյութերը ներդիրներում, օրինակ՝ ըստ խաղերի, տեսանյութերի և գրքերի։ Google Kids Space-ը ցանկացած ժամանակ կարելի է անջատել ծնողների ընտրացանկից։

Google Kids Space-ի համար պահանջվում է երեխայի Google հաշիվ։ Ծնողական վերահսկողության համար հարկավոր է Family Link հավելվածը աջակցվող Android, Chromebook կամ iOS սարքում։ Գործառույթների հասանելիությունը կախված է տարածաշրջանից։ Google Kids Space-ը համատեղելի է միայն որոշ Android պլանշետների հետ։ Google Օգնականը չի աջակցվում Google Kids Space-ում։

Գրքերն ու տեսաբովանդակությունը կարող են հասանելի լինել ոչ բոլոր տարածաշրջաններում։ Տեսաբովանդակության հասանելիությունը կախված է YouTube Kids հավելվածի առկայությունից։ Գրքերի համար պահանջվում է Play Գրքեր հավելվածը։ Հավելվածների, գրքերի և տեսաբովանդակության հասանելիությունը կարող է փոխվել առանց նախնական ծանուցման։
Վերջին թարմացումը՝
03 հնս, 2024 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Անձնական տվյալներ, Ֆինանսական տեղեկություններ ու ևս 3
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել
Կիրառվում են Google Play-ի ընտանեկան հավելվածների կանոնները
Անվտանգությունը ստուգվում է անկախ փորձագետների կողմից

Գնահատականներ և կարծիքներ

3,5
410 կարծիք

Ինչ նոր բան կա

Շտկվել են վրիպակներ, և բարելավվել է կայունությունը։