Բարձրացրեք ձեր տեսանյութերը նոր մակարդակի վրա YouTube Create-ի միջոցով, որը YouTube-ի պաշտոնական տեսախմբագրիչն է։ Ավելացրեք ֆիլտրեր ու էֆեկտներ, անհատույց երաժշտություն, ուղեկցող ձայներ, ավտոմատ ենթագրեր ու ավելին, և հեշտությամբ ստեղծեք տպավորիչ և հետաքրքիր տեսանյութեր՝ առանց խմբագրման բարդ գործիքներ օգտագործելու։
Տեսանյութերի խմբագրման հարմար գործիքներ
• Հեշտությամբ համատեղեք տեսանյութերը, լուսանկարներն ու աուդիո բովանդակությունը
• Կտրեք, սեղմեք և եզրատեք տեսահոլովակները
• Ընտրեք 40+ անցումներից մեկը՝ ձեր հոլովակները սահուն կերպով միավորելու համար
• Արագացրեք կամ դանդաղեցրեք ձեր տեսանյութերը
Տեսանյութերի խմբագրման կատարելագործված գործառույթներ
• Ավտոմատ ավելացրեք ենթագրեր ձեր տեսանյութերին ընդամենը մեկ հպումով (հասանելի է որոշակի լեզուներով)
• Հեշտությամբ հեռացրեք ավելորդ ֆոնային աղմուկը աուդիո մաքրման գործիքի միջոցով
• Հեռացրեք տեսանյութի ֆոնը կտրման էֆեկտի միջոցով
Երաժշտություն և աուդիո
• Աշխուժացրեք ձեր տեսանյութերը հազարավոր անհատույց ձայնային էֆեկտների և երաժշտական կատարումների օգնությամբ
• Գտեք սաունդթրեքի ռիթմը և հեշտությամբ համաժամացրեք հոլովակի տեսողական և երաժշտական բովանդակությունը համապատասխանեցման գործառույթի օգնությամբ
• Ձայնագրեք ուղեկցող ձայներ տեսանյութերի համար անմիջապես հավելվածում
Ֆիլտրեր և էֆեկտներ
• Լավացրեք գույնը՝ ճշգրտելով հագեցումը, պայծառությունը և այլն
• Ստեղծեք ձեր ուզած տրամադրությունը կարգավորելի ֆիլտրերի օգնությամբ
• Ընտրեք զանազան էֆեկտներից մեկը՝ ձեր տեսանյութերն ավելի հագեցած դարձնելու համար
Կպչուկներ և տառատեսակներ
• Սանձազերծեք ձեր ստեղծագործական ներուժը հարյուրավոր տառատեսակների և անիմացիոն տեքստային էֆեկտների օգնությամբ
• Դարանից ընտրեք ձեր ոճին համապատասխան կպչուկներ, GIF ֆայլեր և էմոջիներ
Ձևաչափեք և կիսվեք
• Դարձրեք տեսանյութերի ձևաչափը ուղղահայաց, հորիզոնական կամ քառակուսի և կիսվեք դրանցով
• Հեշտությամբ վերբեռնեք տեսանյութեր անմիջապես ձեր YouTube ալիք և կիսվեք դրանցով ձեր լսարանի հետ
Վերջին թարմացումը՝
31 հոկ, 2024 թ.
Տեսանվագարկիչներ և խմբագրիչներ