Ձեզ ենք ներկայացնում Gallery-ն՝ լուսանկարների և տեսանյութերի խելացի, թեթև ու արագ ցուցասրահ, որը կօգնի ձեզ՝
✨ Ավելի արագ գտնել լուսանկարները ավտոմատ տեսակավորման շնորհիվ
😎 Լավագույն տեսքն ունենալ լուսանկարներում խմբագրման գործիքների (օր.՝ ինքնաշտկման) օգնությամբ
🏝️ Խնայել թրաֆիկը, քանի որ աշխատում է առանց ինտերնետի և շատ տեղ չի զբաղեցնում
ԱՎՏՈՄԱՏ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄ
Ամեն գիշեր Gallery-ն ավտոմատ կտեսակավորի ձեր լուսանկարները համապատասխան խմբերում՝ «Մարդիկ», «Բնություն», «Կենդանիներ», «Փաստաթղթեր», «Տեսանյութեր» և «Ֆիլմեր»։
Gallery-ն կօգնի տեսակավորել ձեր լուսանկարները, որպեսզի ավելի քիչ ժամանակ ծախսեք ընկերոջ կամ ընտանիքի անդամի նկարը որոնելիս լուսանկարները թերթելու վրա։ Արդյունքում դուք ավելի շատ ժամանակ կունենաք նրանց հետ հիշողություններով կիսվելու համար։*
ԻՆՔՆԱՇՏԿՈՒՄ
Gallery-ն ունի լուսանկարների խմբագրման հեշտ օգտագործվող գործիքներ։ Դրանցից մեկն է ինքնաշտկումը, որը լավագույն տեսքի կբերի ձեր լուսանկարները ընդամենը մեկ հպումով։
ՊԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ SD ՔԱՐՏԵՐԻ ԱՋԱԿՑՈՒՄ
Օգտագործեք պանակներ՝ ձեր ուզած եղանակով լուսանկարները տեսակավորելու համար։ Ընդ որում դուք կկարողանաք հեշտությամբ դիտել և պատճենել լուսանկարները, ինչպես նաև փոխանցել դրանք SD քարտ և հակառակը։
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
Gallery-ն փոքրածավալ է, ինչը նշանակում է, որ դուք ավելի շատ տարածք կունենաք ձեր լուսանկարների համար։ Եվ քանի որ ձեր սարքում քիչ հիշողություն է օգտագործում, այն չի դանդաղեցնի հեռախոսի աշխատանքը։
ԱՇԽԱՏՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԻՆՏԵՐՆԵՏԻ
Gallery Go-ն՝ օպտիմալացված լինելով օֆլայն ռեժիմում աշխատելու համար, կարող է հեշտությամբ կառավարել և պահել ձեր բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը՝ առանց թրաֆիկն ամբողջությամբ օգտագործելու։
*ըստ դեմքերի խմբավորումը ներկայումս ոչ բոլոր երկրներում է հասանելի
Վերջին թարմացումը՝
17 հնվ, 2024 թ.