Crowdsource

4,0
15,5 հզր կարծիք
1 մլն+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
Դեռահասների համար է
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

Պատասխանեք հետաքրքիր և հեշտ, բայց միևնույն ժամանակ կարևոր հարցերի։ Անցեք նոր մակարդակներ, ստացեք նշանակներ, ինչպես նաև կիսվեք ձեր նվաճումներով։ Ձեր կամավոր աջակցության շնորհիվ մենք կարողանում ենք բարելավել Google-ի արտադրանքները աշխարհի ձեր հատվածում։ Սովորեցրեք Google Օգնականին ավելի լավ հասկանալ նշանակությունը, բարելավեք Google Translate-ը ձեր լեզվի համար, ինչպես նաև օգնեք Google Լուսանկարներին ճանաչել օբյեկտները։ Սրանք ընդամենը մի քանիսն են այն բոլոր տեսակի ներդրումներից, որոնք կարող եք ունենալ՝ Google-ի պրոդուկտները ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում բարելավելու գործում։



Կատարեք մի քանի առաջադրանք՝ Google-ի աջակիցների համայնքին միանալու համար՝



Ձեռագրի ստուգում․ տեղեկացրեք՝ արդյոք ձեռագրերը համընկնում են ձեզ ցուցադրվող տեքստի հետ։

Ձեռագրի ընթերցում․ տեղեկացրեք՝ արդյոք հասկանում եք, թե ինչ է գրված ձեռագրով։

Ձեռագրերի համեմատում․ համեմատեք երկու տեսակի ձեռագրերը և ընտրեք նախընտրելի տարբերակը։

Կետերի ստուգում․ համոզվեք, որ կենտրոնական կետը օբյեկտի վրա է։

Սննդամթերքի համեմատում․ համեմատեք երկու պատկերների սննդամթերքի բնութագրերը։

Ձայնագրության նվիրաբերություն․ օգնեք բարելավել խոսքի ճանաչման տեխնոլոգիան՝ տրամադրելով ձեր ձայնագրությունները։

Փաստեր սննդի մասին․ պատմեք մեզ, թե ինչ առանձնահատկություններ ունի տվյալ ուտեստը։

Սննդի պիտակավորում․ պատմեք մեզ, թե պարենային ինչ ապրանք է պատկերված նկարում։

Իմաստային նմանություն․ որոշեք՝ արդյոք երկու արտահայտությունները նույն իմաստն ունեն։

Գծապատկերների մատչելիություն․ որոշեք՝ արդյոք գծապատկերները հասկանալի են և վստահելի։

Սահելով ներածում․ սահեցրեք ձեր մատները ստեղնաշարի վրայով՝ ցուցադրված տեքստը մուտքագրելու համար։

Արտասանության ստուգում․ լսեք կարճ ձայնահոլովակներ և որոշեք՝ արդյոք արտասանությունը բնական է հնչում ձեր լեզվով։

Պատկերի նկարագրություն․ ձայնագրելով ինքներդ ձեզ՝ նկարագրեք ներկայացված պատկերները։ Դա կօգնի բարելավել խոսքի ճանաչման տեխնոլոգիան։

Պատկերներում ավելացված պիտակների ստուգում․ նշեք՝ արդյոք ճիշտ են պիտակված պատկերները։

Լուսանկարահանում․ լուսանկարեք աշխարհի ձեր հատվածը և կիսվեք լուսանկարներով։

Թարգմանություն․ թարգմանեք արտահայտություններ և բառեր տարբեր լեզուներով։

Թարգմանության ստուգում․ ընտրեք, թե որ արտահայտություններն են ճիշտ թարգմանված։

Ձեռագրի ճանաչում․ դիտեք ձեռագիր տեքստը և մուտքագրեք այն, ինչ տեսնում եք։

Ինտոնացիայի գնահատում․ որոշեք, թե ինչ հուզական հնչերանգ ունի նախադասությունը ձեր լեզվով։

Խելացի տեսախցիկ (անհրաժեշտ է Android 5.0 Lollipop և ավելի նոր տարբերակ)․ ուղղեք տեսախցիկը օբյեկտի վրա և տեսեք՝ արդյոք տեսախցիկը կհասկանա, թե ինչ է դա։



Ուղարկելով պատասխաններ՝ դուք ավելի ներառական եք դարձնում Google-ի պրոդուկտները։ Դուք նաև կստանաք բոնուսներ օգնության համար, օրինակ՝ կկարողանաք տեղական հանդիպումների ժամանակ ծանոթանալ այլ աջակիցների հետ, ստանալ Google-ի աշխատողների և այլ աջակիցների հետ առցանց տեսահանդիպումների բացառիկ հրավերներ։ Բացի այդ, ձեր մասին կպատմեն Crowdsource-ի սոցիալական ալիքներում։ Երթևեկում եք գնացքով, ավտոբուս եք սպասում կամ կանգնած եք հերթո՞ւմ․ մի փոքր ժամանակ հատկացրեք և բարելավեք Google-ը տեղական համայնքի համար։
Վերջին թարմացումը՝
14 մյս, 2024 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Այս հավելվածը կարող է նշված տեսակի տվյալները փոխանցել երրորդ կողմերին
Անձնական տվյալներ
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Տեղադրություն, Անձնական տվյալներ ու ևս 5
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել

Գնահատականներ և կարծիքներ

4,0
15,1 հզր կարծիք
Alast Hovhannisyan
04 մայիսի, 2024 թ.
Շնորհակալութուն
Սա օգտակա՞ր էր

Ինչ նոր բան կա

Շտկվել է Android 14 օպերացիոն համակարգով աշխատող սարքերի հետ կապված խնդիրը, և այժմ հնարավոր է ներբեռնել Տեսախցիկի մոդելներ «Լուսանկարում» և «Խելացի տեսախցիկ» գործառույթների առաջադրանքների համար