Ընթերցման ռեժիմ

3,6
3,38 հզր կարծիք
1 մլն+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
Բոլորի համար
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

Ընթերցման ռեժիմը մշակվել է վատ տեսողություն ունեցող, կույր և դիսլեքսիայով տառապող մարդկանց համար։ Այն օգնում է օպտիմալացնել էկրանից ընթերցումը՝ թույլ տալով կարգավորել կոնտրաստը, տեքստի հնչեցումը, տառատեսակների չափսը և տեսակները, ինչպես նաև էջում ընդգծել գլխավորը։ Ներբեռնումից հետո հավելվածը ինտեգրվում է ձեր Արագ կարգավորումներում, և այն կարելի է հեշտությամբ բացել հավելվածներում ու վեբ էջերում։

Ցուցումներ.

Սկսելու համար՝

1. Ներբեռնեք և տեղադրեք Ընթերցման ռեժիմը Play Խանութից
2. Գտեք Ընթերցման ռեժիմը ձեր հիմնական էկրանին և հպեք՝ այն բացելու համար
3. Կարդացեք ուղեցույցը, և վերջում այն կվերաուղղորդի ձեզ կարգավորումներ
4. Կարգավորումներում հպեք «Ընթերցման ռեժիմ» և միացրեք «Ընթերցման ռեժիմի դյուրանցում» պարամետրը՝ սարքը ռեժիմին հասանելի դարձնելու համար
5. Ընթերցման ռեժիմը բացելու տարբեր եղանակներ կարգավորելու համար կարդացեք այս հոդվածը՝ https://support.google.com/accessibility/android/answer/7650693

Հիմնական գործառույթներ

Պարզեցված դիտակերպ. Ընթերցման ռեժիմն ապահովում է հարմարեցվող միջավայր, որը թույլ է տալիս ընդգծել կարևորը և կենտրոնանալ բովանդակության վրա
Տեքստի հնչեցում. սեղմեք կոճակը և լսեք գրավոր բովանդակությունը։ Ընտրեք բարձր որակի ձայնային փաթեթներից մեկը։ Հեշտությամբ կառավարեք աուդիոն, օրինակ՝ հետ գնացեք, առաջ անցեք կամ փոխեք ընթերցման արագությունը
Կարգավորեք տառատեսակների չափսը և տեսակը. անցեք տառատեսակի մեկ չափսից, գույնից կամ ոճից մյուսը, ինչպես նաև տարածություն ավելացրեք տողերի միջև՝ ձեզ համար առավել հարմար տարբերակն ընտրելու համար
Արագ մուտք. ներբեռնումից հետո Ընթերցման ռեժիմն ինտեգրվում է հեռախոսի միջերեսում, որպեսզի կարողանաք արագ բացել այն
Բազմալեզու աջակցում. Ընթերցման ռեժիմն աջակցում է անգլերեն, իսպաներեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուները։ Հետագայում կավելացվեն լրացուցիչ լեզուներ
Համատեղելի է Talkback-ի հետ. հեշտությամբ օգտագործեք Ընթերցման ռեժիմը՝ էկրանի ընթերցիչից օգտվելիս։
Մշակելուց հաշվի է առնվել գաղտնիությունը. բովանդակությունը երբեք չի ուղարկվում հեռախոսից։

Կարծիք հայտնելու և ծառայության թարմացումներ ստանալու համար միացեք մեր ֆորումին՝ https://groups.google.com/forum/#!forum/accessible։

Պահանջներ.

• Հասանելի է Android 9 և ավելի նոր տարբերակով հեռախոսների համար
• Ներկայումս Ընթերցման ռեժիմն աջակցում է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուները

Անհրաժեշտ թույլտվություններ.
• Հատուկ գործառույթների ծառայություն․ քանի որ այս հավելվածը հատուկ գործառույթների ծառայություն է, այն կարող է հետևել ձեր գործողություններին և պատուհանի բովանդակությանը։
Վերջին թարմացումը՝
17 հոկ, 2023 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Տեղեկություններ հավելվածի և դրա արդյունավետության մասին և Սարքի կամ այլ նույնացուցիչներ
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են

Գնահատականներ և կարծիքներ

3,6
3,28 հզր կարծիք

Ինչ նոր բան կա

Ընթերցման ռեժիմի նախնական թողարկում։