Կառավարեք ձեր հեռախոսը կամ պլանշետը փոխանջատիչների կամ դիմային տեսախցիկի օգնությամբ։ Փոխանջատիչների օգնությամբ կարող եք տարրեր ընտրել, ոլորել, տեքստ մուտքագրել և այլ գործողություններ կատարել։
Switch Access-ը թույլ է տալիս կառավարել ձեր Android սարքը մեկ կամ մի քանի արտաքին փոխանջատիչների օգնությամբ՝ հպէկրանն օգտագործելու փոխարեն։ Switch Access-ը կարող է օգտակար լինել, եթե դուք սարքն ուղղակիորեն օգտագործելու հնարավորություն չունեք։
nՍկսելու համար կատարեք հետևյալ քայլերը․
1. Բացեք սարքի «Կարգավորումներ» հավելվածը։
2. Հպեք Հատուկ գործառույթներ > Switch Access։
Ինչպես կարգավորել փոխանջատիչ
Switch Access գործառույթը սկանավորում է էկրանի օբյեկտները և առանձնացնում դրանցից յուրաքանչյուրը, մինչև ընտրեք ձեր ուզածը։ Աջակցվում են փոխանջատիչների հետևյալ տեսակները․
Ֆիզիկական փոխանջատիչներ
\u2022 USB կամ Bluetooth փոխանջատիչներ, ինչպիսիք են կոճակները և ստեղնաշարերը
\u2022 Ներկառուցված փոխանջատիչներ, օր․՝ ձայնի ուժգնության կոճակները
Տեսախցիկի փոխանջատիչներ
\u2022 Բացեք ձեր բերանը, ժպտացեք կամ բարձրացրեք հոնքերը
\u2022 Նայեք ձախ, աջ կամ վերև
Սկանավորեք ձեր սարքը
Փոխանջատիչ կարգավորելուց հետո կարող եք սկանավորել ձեր սարքը և փոխգործակցել էկրանին պատկերված օբյեկտների հետ։
• Գծային սկանավորում․ տարր առ տարր անցում։
• Տող-սյունակ սկանավորում․ տող առ տող անցում։ Որևէ տող ընտրելուց հետո տեղաշարժվեք միայն այդ ցուցակի տարրերով։
• Կետային սկանավորում․ տեղաշարժվող գծերի օգնությամբ ընտրեք ձեր ուզած հորիզոնական և ուղղաձիգ դիրքը, այնուհետև սեղմեք «Ընտրել»։
• Խմբի ընտրություն․ փոխանջատիչների համար սահմանեք տարբեր գույներ։ Էկրանին պատկերված բոլոր տարրերի համար գույներ կսահմանվեն։ Սեղմեք փոխանջատիչը, որը համապատասխանում է անհրաժեշտ տարրը շրջապատող գույնին։ Փոքրացրեք խմբի չափն այնքան, մինչև կհասնեք ձեզ անհրաժեշտ ընտրությանը։
Ընտրացանկերի օգտագործում
Տարր ընտրելուց հետո հայտնվում է ընտրացանկ՝ առկա գործողություններով՝ ընտրել, ոլորել, պատճենել, տեղադրել և այլն։
Էկրանի վերևի հատվածում կլինի ընտրացանկ, որի օգնությամբ կարող եք կառավարել սարքը։ Օրինակ՝ բացել ծանուցումները, անցնել հիմնական էկրան, փոխել ձայնի ուժգնությունը և այլն։
Կառավարում տեսախցիկի անջատիչների օգնությամբ
Այս գործառույթը թույլ է տալիս կառավարել հեռախոսը, օրինակ՝ միմիկական շարժումների օգնությամբ որոնել և ընտրել հավելվածներ։ Ձեզ անհրաժեշտ կլինի միայն դիմային տեսախցիկը։
Դուք նաև կարող եք փոխել յուրաքանչյուր ժեստի զգայունությունն ու տևողությունը՝ ձեր կարիքներին համապատասխան։
Դյուրանցումների ձայնագրում
Դուք կարող եք ձայնագրել սենսորային կառավարման հաճախ օգտագործվող կամ բարդ հաջորդականությամբ ժեստեր, որոնք կարելի է ակտիվացնել փոխանջատիչի կամ ընտրացանկի միջոցով։ Այդպիսի ժեստերի թվին են պատկանում մասշտաբի մեծացումը/փոքրացումը, ոլորումը, սահեցումը, կրկնակի հպումը և այլն։ Օրինակ՝ դուք կարող եք ձայնագրել ժեստ, որը երկու անգամ թերթում է ձախ՝ էլեկտրոնային գրքում միանգամից երկու էջ թերթելու համար։
Անհրաժեշտ թույլտվություններ
• Հատուկ գործառույթների ծառայություն․ հավելվածը հետևում է ձեր գործողություններին։ Հավելվածին հասանելի է պատուհանի բովանդակությունն ու ձեր մուտքագրած տեքստը։
Վերջին թարմացումը՝
21 օգս, 2024 թ.